Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր բացահայտված դրվագներով՝ պաշտոնատար անձինք են կալանավորվել

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ:

Հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար: Այս մասին Past.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի ծառահատումներ իրականացնելու թողտվության համար հիշյալ անտառտնտեսության պաշտոնատար անձինք՝ խմբով, նախնական համաձայնությամբ, 5 դրվագով ստացել են կաշառք:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2017 թվականի սկզբներին, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձինք Գ.Ս.-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար և թույլ են տվել նրան անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածք հանդիսացող պահաբաժնում տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումներ իրականացնել և իրացնել, որի համար ստացել են կաշառք:

Պայմանավորվածության համաձայն` Գ. Ս.-ն 2017 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում` 5 տարբեր օրերի, իր կողմից հավաքագրված մի խումբ անձանց հետ անտառային պահաբաժնում ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր, իսկ փայտանյութը բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել անտառային տարածքից և իրացրել:

Ապօրինի ծառահատում իրականացնելու և փայտանյութն իրացնելու յուրաքանչյուր դեպքում վերը նշված անտառտնտեսության պաշտոնատար անձինք` խմբով, նախնական համաձայնությամբ, Գ. Ս.-ից պահանջել և ստացել են կաշառք:

Այսպիսով, խմբով` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանցից Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ապօրինի ծառահատում իրականացնելու և կաշառք տալու համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, վերը նշված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների կողմից խմբով` նախնական համաձայնությամբ անտառապետերից կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Նշված քրեական գործով քննության ներկա փուլում ընդհանուր առմամբ 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:

Նախաքննությունը շարունակվում է: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League