Հայտնվել են ռուսական օդանավի աղետի վայրից առաջին լուսանկարները
SOCIETYՀամացանցում հայտնվել են Սինայի թերակղզում աղետի ենթարկված ռուսական օդանավի դեպքի վայրից առաջին լուսանկարները:
Եգիպտոսի լրատվամիջոցների կողմից հրաարակված կադրերում երեւում է, որ ռուսական օդանավի ֆյուզելաժն ամբողջությամբ այրվել է: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները, նրանք դուրս են բերում մահացածների մարմինները, հաղորդում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



