Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հաղորդում՝ պաշտոնատար անձանց կողմից ապացույցներ կեղծելու վերաբերյալ

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ, տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել է, որ նշված քրեական գործով նախաքննություն իրականացնող` ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը կեղծել է իր ցուցմունքները` դրանցում ավելացնելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ:  Բացի այդ, Հ. Մ.-ն հայտնել է, որ քննիչի մոտ հարցաքննության է ներկայացել ցերեկվա ժամերին, մինչդեռ վերջինս ցուցմունքներում այլ ժամեր է նշել:

ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննիչն իր նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ է գործադրել, որի հետևանքով իրեն մեղսագրված ավազակության երկու դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ է տվել և հրաժարվել պաշտպան ունենալուց:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Թալին քաղաքի բնակիչ Հ. Ե.-ն, հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր այգուց կատարված 650 կիլոգրամ խնձորների գողության վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում: Այնտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչը Հ. Ե.-ին ուղղորդել է լրացուցիչ բացատրությունում 650 կգ-ի փոխարեն նշել 50 կգ, որպեսզի գողություն կատարած անձը` Հ. Ե.-ի համաքաղաքացին, չդատապարտվի:

ՀՀ ոստիկանության հետաքննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն: 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League