Թբիլիսիի կենդանաբանական այգին կարող է պատասխան տալ վագրի հարձակման համար
SOCIETYՎրաստանի ազգային անվտանգության եւ ճգնաժամային կառավարման խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն չի բացառում, որ Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակազմը կարող է պատասխանտվության առջեւ կանգնել այն բանի համար, որ իշխանություններին սխալ տեղեկություն է տրամադրել այն մասին, որ Թբիլիսիի փողոցներում այլեւս վայրի կենդանիներ չկան։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ջրհեղեղի ժամանակ քաղաքի կենդանաբանական այգուց փախած սպիտակ վագրը (ավելի վաղ վրացական մամուլը հայտնում էր, որ դա առյուծ է, բայց հետո հաղորդումներում հայտնվեց վագր վարկածը) «Լավունա Վերա» լողավազանի շրջանում հարձակվել էր տղամարդու վրա եւ սպանել նրան։ Կենդանին հետո չեզոքացվել էր հատուկ նշանակության ջոկատայինների կողմից։
Թբիլիսիի կենդանաբանական այգին դեռեւս չի մեկնաբանել ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքը։



