Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Կտրուկ նվազել են ծանր հանցագործությունները, ավելացել ավազակային դեպքերը

SOCIETY

Երևան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակին առնչվող խնդիրները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, Ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի քաղաքային մարմինների ներկայացուցիչները:

Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված հանցագործությունների կառուցվածքային պատկերը, վերլուծել առանձին ուղղություններով քրեական հետապնդման մարմինների գործունեության մեջ նկատված թերացումները:

2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. 2016թ. 9250-ի դիմաց, նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ 2016թ. 69.6%-ի դիմաց կազմելով 79%:

Էական նվազում է արձանագրվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը և բնակարանային գողությունը: Մասնավորապես, 2017թ. առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 81-ը՝ նախորդ տարվա՝ 91-ի դիմաց. նվազումը կազմել է 11.0%:

Ծանր հանցագործությունները նվազել են 215 դեպքով կամ 12%-ով (1571-1786), իսկ բացահայտումը կազմել է 58.1%՝ նախորդ տարվա 48.2% դիմաց: 48.1%-ով նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, լավագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով:

Գրանցված սպանությունների բացահայտումը կազմել է 85.7%, այն դեպքում, երբ 2016թ. ցուցանիշը եղել է 81.5%: Սպանության 14 դեպքերից բացահայտվել է 12-ը: 43.8%-ով նվազել են նաև սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը: 37.7%-ով կամ 267 դեպքով նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք՝ 2016թ. 708 դեպքի դիմաց:

Չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգից 23-23.5%-ի սահմաններում: Երևան քաղաքի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով և տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ:

Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ: Որոշ բացասական միտումներ կան դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների շարժընթացում: Նմանատիպ դեպքերը 2016թ. համեմատությամբ աճել են 49-ով կամ 12%-ով (2017թ. ՝ 459 դեպք, 2016թ.՝ 410): 10 դեպքով կամ 12.7%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2017թ.՝ 89 դեպք, նախորդ տարվա 79 դեպքի դիմաց:

Չնայած դրան՝ բացահայտման ցուցանիշը բարելավվել է մոտ 5 տոկոսային կետով: Նմանատիպ պատկեր է նաև ավազակային հարձակումների դեպքերի շարժընթացում: Չնայած 2017թ. մայրաքաղաքում 4 դեպքով կամ 16.7%-ով աճել են ավազակային հարձակումները, (արձանագրվել է 28 դեպք, 2016թ.՝ 24), սակայն բացահայտման վիճակը բարելավվել է՝ կազմելով 78.6%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց:

Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ մայրաքաղաքի հասարակական վայրերում կատարված առանձին ծանր հանցագործության դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել, հայտնի չէ դրանք կատարած անձանց ինքնությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանցից շատերը տեղի են ունեցել մայրաքաղաքի կենտրոնական, բանուկ հատվածներում: Առանձին դեպքերում այս իրողության հիմնական պատճառներից են շարունակում մնալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումները, դրանց պատշաճ չպլանավորումն ու չհամակարգումը:

Նշվել է նաև, որ 2017թ. Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 54 (2016թ.՝ 38), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 99 (2016թ.՝ 36) դեպք: Հ

Հ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գոհացուցիչ չի համարել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների տարածքային կառույցների գործադրած ջանքերը և նշել է, որ այս ուղղությամբ արձանագրված ցուցանիշները հետայսու դիտարկվելու են որպես իրավապահ այդ կառույցների արդյունավետության գնահատման պարտադիր և առանցքային բաղադրիչ: Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կալանավորման պրակտիկային:

2017թ. ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո գտնվող քրեական գործերով դատարան ներկայացվել է մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր 66 միջնորդություն: Դրանցից ամբողջությամբ բավարարվել է 55-ը:

Սա կրկնակի քիչ է 2016թ. համեմատ, որի ընթացքում ներկայացել է այդպիսի 131 միջնորդություն: Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ցանկացած պարագայում նախքան խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդություն ներկայացնելը, անհրաժեշտ է կատարել քննություն՝ դրա համար բավարար հիմքեր ձեռք բերելու հարցը լուծելու համար, որպեսզի մեղադրյալի վարքագծի կանխատեսելիությունը, ազատության մեջ գտնվելու պայմաններում նրա կողմից նախաքննությունից խուսափելու կամ նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը բավարար հիմնավորված լինի:

Իսկ նման հիմքերի բացակայության դեպքում պետք է բացառել նման միջնորդություններով հանդես գալը: ՀՀ գլխավոր դատախազը նաև առանձնահատուկ կարևորել է մայրաքաղաքում հատկապես առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների համակարգված գործունեությունը:

Դրական գնահատելով մայրաքաղաքում նման հանցագործությունների նշանակալի նվազման փաստը, գլխավոր դատախազը, հատկապես բերելով սույն թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների և սպանության դեպքի օրինակը, անընդունելի է համարել հանցավոր խմբավորումների գոյությունն ու ազատ տեղաշարժերը, հրազենի կիրառմամբ, շատերի կյանքին սպառնացող եղանակով սպանության կամ սպանության փորձերի կատարումը, որոնք կարող են սխալ հանրային ընկալումներ ձևավորել քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության վերաբերյալ:

Արթուր Դավթյանը պահանջել է ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման շրջանակներում կոնկրետ դեպքի հանգամանքներից բացի քննության առարկա դարձնել դրան նախորդած հնարավոր միջադեպերի, փոխհարաբերությունների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի պարզումը:

Բավարար տվյալների առկայության դեպքում, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, պարտադիր պետք է իրավական գնահատական տալ դեռևս այդ փուլում իրավապահ մարմինների կողմից հնարավոր դրսևորված անգործությանը կամ բացթողումներին: Արթուր Դավթյանը նաև շեշտել է մայրաքաղաքի ժամանցի վայրերի նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:

Այդ օբյեկտներում աձանագրվող խուլիգանության ցանկացած դեպքով անհապաղ պետք է հարուցել քրեական գործեր, իրականացնել բազմակողմանի քննություն, պարզել հանցագործության կատարման պայմաններն ու պատճառները: Իսկ դրանց գործունեությունն ապահովող համապատասխան իրավական-նորմատիվ ակտերի ուսումնասիրմամբ, բավարար հիմքերի առկայության դեպքում պետք է պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնել, որպեսզի առնվազն քննարկման առարկա դարձվի դրանց գործունեությունը դադարեցնելու հարցը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը տվել է նաև այլ հանձնարարականներ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League