Շիրակի մարզում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կա 5 վիրավոր
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16::50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FV 559 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Երևանյան փողոցում՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից մեկը երեխա է, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածերը նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ավագ տեսուչ Հարոթյուն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը: Գ. Շամյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Շիրկաի մարզի դատախազի հանձնարարությամբ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:



