Պատգամավորը բացառում է Վրաստանի օրինակով քաղաքական ճգնաժամների հավանականությունը
POLITICSՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը Հայաստանում խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագայում բացառում է Վրաստանի օրինակով քաղաքական ճգնաժամների հավանականությունը: «Սահմանադրական փոփոխություններում առաջարկվողխորհրդարանակÕ �ն կառավարմանմոդելը չի կրկնում Վրաստանի մոդելը։Վրաստանում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամերըպայմանավորված են այնհանգամանքով, որ կառավարմանառաջնային մանդատ ունեն ևխորհրդարանը, և երկրի նախագահը։ Այդ պատճառով` Վրաստանի վարչապետի և նախագահի միջևառաջա նում են բարդ լուծելի հակասություններ, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր հետև անքների»,-Արմենպրես-ի հարցին ի պատասխան` հայտնեց նա:
Զաքարյանը նկատեց, որ Սահմանադրական փոփոխություններում առկա խորհրդարանական կառավարման մոդելն իր էությամբ մոտ է Իսրայելի կառավարման մոդելին: «Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում մենքուղղակիորեն ընտրելու ենք միայն խորհրդարանը, որն ունենալու է կառավարման առաջնային մանդատ, իսկ երկրի նախագահն ընտրվելու է հենց խորհրդարանի կողմից և չի ունենալու գործադիր իշխանություն իրականացնելու գործառույթներ. դ ա նշանակում է, որ լիամասշտաբ կոնֆլիկտ չի առաջանա»,- պարզաբանեց Արտակ Զաքարյանը։
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: ԻշխոսՀանրապետականը ևԱզգային ժողովի ԲՀԿ, «Դաշնակցություն» խմբակցությունները աջակցում են փոփոխություններիանցկացմանը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ խմբակցությունները:



