Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում
POLITICSՄինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մինսկի խմբի եռանախագահները կլինեն նաև Արցախի Հանրապետությունում, կհանդիպեն նաև տեղի իշխանությունների հետ: Նախքան Հայաստան այցելելը համանախագահները կայցելեն Ադրբեջան:
Թե կոնկրետ ինչ հռետորաբանությամբ կներկայանան այս անգամ առայժմ դժվար է կանխորոշել, սակայն սպասվում է, որ համանախագահները զերծ կմնան Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելուց, քանի որ իրենք նույնպես հոգնել են իրենց կողմից արվող անհասցե ու անատամ հայտարարություններից:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



