Սահմանապահ մարզերի աշակերտներից շատերի առաջին՝ ճանաչողական այցը Երևան
SOCIETYԻնչպես հայտնում է Past.am-ը, սահմանապահ մարզերի՝ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ 150 երեխաներ և նրանց ուսուցիչները, հոկտեմբերի 29-30 պետֆիլհարմոնիայի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվեցին Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում, Ազգային պատկերասրահում և Կոմիտասի անվան թանգարանում:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեխաների համար կազմակերպվեց համերգ՝ Հայպետֆիլհարմոնիայի հայ Ֆոլկլորային համույթի կատարմամբ: Նախաձեռնությունն իրականացվել է «Մշակութային կրթօջախներ-դպրոց» ծրագրի շրջանակում, որի նպատակն է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գիտաճանաչողական այցի ապահովումը մայրաքաղաքի մշակութային օջախներ:
Ըստ Պետֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի՝ ծրագիրն առաջին անգամ չէ, որ իրականացվում է: «Մենք շատ լավ գիտենք, որ այսօր սոցիալական խնդրների պատճառով շատերը չեն կարողանում Երևան գալ ու ինչ-ինչ մշակութային միջոցառումների մասնակցել»,- ասաց Մանասյանը՝ հավելելով, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Բազմաթիվ դպրոցականներ առաջին անգամ էին այցելում Երևան: Նրանց համար մայրաքաղաքում ամեն բան տպավորիչ էր: Նրանք մեծ հետաքրքրութայմբ ուսումնասիրում էին և բավականություն ստանում: Ուսուցիչներն էլ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և աջակիցներին՝ ՀՀ կառավարությանը , մշակույթի նախարարությանն ու Հայպետֆիլհարմոնիային:
Լևոն Փանոսյան



