Հայ երիտասարդներն առաջարկ են ներկայացրել ԱՊՀ երիտասարդական հավաքի ընթացքում
SOCIETYՀայաստանի երիտասարդության ազգային խորհրդի շուրջ 60 երիտասարդ մասնակցել է հոկտեմբերի 27-30-ը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հավաքին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդ ից՝ հավաքը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ գործող Ռուսաստանի երիտասարդական միավորումների ազգային խորհրդի, ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդի և Ռուսաստանի ԿԳՆ համատեղ ջանքերով:
Հավաքի գլխավոր նպատակն էր Ազգային երիտասարդական ասոցիացիաների կոնֆեդերացիայի ստեղծումը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ներկայացուցիչը հանդես է եկել կոնֆեդերացիայի ստեղծման ձևաչափի վերաբերյալ առաջարկով, որը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից և այժմ գտնվում է քննարկման փուլում:
Հավաքի ընթացքում տեղի է ունեցել լիագումար նիստ` «ԱՊՀ. երեկ, այսօր, վաղը.ժողովուրդների պատմությունը» խորագրով: Այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկումներ են եղել հետևյալ 3 աշխատանքային խմբերում` «Երիտասարդության հումանիտար համագործակցությունը», «Ժամանակակից մեդիան երիտասարդության համագործակցությունում«, «Հայրենական մեծ պատերազմի դասերը. հաղթանակի 70 տարին»: Քննարկումներ են անցկացվել նաև միջազգային երիտասարդական նախագծերին տրվող ֆինանսական օժանդակության, երիտասարդների համագործակցության հեռանկարնե րի վերաբերյալ: Ծրագրի ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խմբերում կատարված քննարկումների արդյունքների ամփոփում:
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը շրջանակներում հավաքի մասնակիցների հետ ևս անցկացվել է համատեղ



