Հայաստանում օդերևութաբանության ոլորտում 2015-ին երեք ռեկորդ են արձանագրել
SOCIETYՀայաստանում անցնող տարին օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր: Տարվա ընթացքում գրանցվել է 3 ռեկորդ: Արմենպրես-ի հաղորդմամբ ՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «2015-ի ձմեռը դասվեց մեր դարի ամենատաք ձմեռների շարքին, ամառը շոգերի տևողության առումով ամենատաք ամառների շարքին, իսկ հոկտեմբերը՝ մեր օդերևութաբանական պատմության մեջ գրանցվեց որպես ամենախոնավ հոկտեմբեր»,- նշեց օդերևութաբանը:
Տեղումների քանակն, ըստ Սուրենյանի, այս տարի հանրապետության շրջանների զգալի մասում կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը:
Մասնավորապես շատ առատ տեղումներ են դիտվել Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի համար նորման 30 մմ է, իսկ մայրաքաղաքում արդեն տեղացել է 115 մմ անձրև, որը նորման գերազանցել է գրեթե 3,5 անգամ: Մինչ այս առաջին ռեկորդը գրանցվել էր 1986 թվականին , որը կազմել էր 94 մմ:



