Yerevan, 28.July.2026,
00
:
00
BREAKING


Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում

SOCIETY

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ 5-7 աստիճանով: Նոյեմբերի 1-ին  հանրապետությանն է մոտենում հերթական սառը հոսանքը: Արմենպրես-ի փոխանցմամաբ՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պե տի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր երեկոյան ժամերից սկսած, հիմնականում լեռնային շրջաններում՝ Լոռիում,  Տավուշում , Սյունիքի լեռներում և Արցախում տեղումները կվերափոխվեն ձյան: Այս մարզերում այսօր երեկոյան ժամերից տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով: Մյուս շրջաններում՝ Արարտյան դաշտում և Երևանում հնարավոր է միայն թույլ անձրև, էական տեղումներ չեն սպասվում: Նոյեմեբրի 2-ից ցիկլոնը կհեռանա հանրապետության տարածքից, հանրապետությունը կընդգրկվի անտիցիկլոնային գոտում և տեղումները ամենուրեք կդադարեն»,- ասաց մասնագետը:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, Սուրենյանի փոխանցմամբ, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ և եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով:  Արարտյան դաշտում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ, իսկ գետնի մակերևույթին մինչև -4 աստիճան ցուրտ:

«Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում կգրանցվեն այս տարվա առաջին սառնամանքիները, նոյեմբերի 4-ի ցերեկվանից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունն ու կդառնան հարավարևմտյան, հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և նոյեմեբրի 4-7-ին օդի ջերաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ»,- նշեց մասնագետը` հավելելով, որ եթե մինչև նոյեմբերի 7-ն Արարտյան դաշտավայրում և Երևանում  սպասվում է  10-12 աստիճան տաքություն, ապա  նոյեմբերի 5, 6,7-ին օդի ջերմաստiճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +13  +15 աստիճան:

Այսօր և վաղը, ըստ նրա, անկայուն եղանակը հանրապետթյունում կպահպանվի: Քանի որ հանրապետությունը դեռևս գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, ընդ որում ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի Լոռիում, Տավուշում և Արցախում, մնացած մարզերում կդիտվի փոփոխական ամպամածություն և կա թույլ տեղումների հավանականություն, իսկ Լոռիում Տավուշում և Արցախում, տեղումները պարբերաբար կշարունակվեն:

«Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանարապետության ողջ տարածքում կանխատեսվում  է նորմայից 1 աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը ակնկալվում է ամենուրք նորմայից  ավելի: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնակալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7  +9 աստիճան, իսկ 2-րդ և 3-րդ տասնօրյակում, երբ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ , այս մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -15  -18 աստիճան& raquo;,- նշեց Հիդրոմետ ներկայացուցիչը:

 Լոռու մարզում, ըստ Սուրենյանի,  ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբրաձրանա մինչև +12 +15 աստիճանով, իսկ ամսվա 2-րդ կեսին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի -8 -13 աստիճանով: Տավուշում նոյեմբերի առաջին օրեին, ցերեկային ժամերին կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում, +13 +16  աստիճան , իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի -2 -7 աստիճան: Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա +14 +17 աստիճանո, իսկ ամսվա 2-րդ և 3-րդ կեսին կնվազի 3-6 աստիճան:

«Արարատի, Արմավիրի մարզերում և Վայոց ձորի նախալեռներում ամսվա առաջին օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 +15 աստիճան, իսկ 2-րդ տասնօրյակում գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի -5  -7 աստիճան: Երևանում ամսվա առաջին օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +12 +14 աստիճան , իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է մինիև -5 -7 աստիճան ցուրտ»,- ասաց նա:

Օդերևութաբանը նշեց նաև, որ լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով: Արարատյան դաշտում և հովտային գոտում առանձին օրեր հնարավոր է դիտվեն ձյան տեսքով տեղումներ,  առանձին օրեր ձնախառն անձրևի և առանձին օրեր անձրևի տեսքով: Արարտյան դաշտում և մայրաքաղաքում նոյեմբերը ըստ ջերմաստիճանի դեռևս համարվում է աշուն, քանի որ ձմեռ անվանվում է, երբ օդի օրական միջին ջերաստիճանն իջնում է 0-ից ցածր, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերաստիճանը 0-ից ցածր իջնում է դեկտեմբրի 15-ից հետո, այսինքն` կլիմայական առումով այս տարածքներում ձմեռը գալիս է դեկտեմբերի 15-ից, իսկ  լեռնային շրջաններում տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով:

Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook