Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Անհայտ կորած ազատամարտիկի կինը ցավ է ապրում

SOCIETY

«Փաստ» օրաթերթը՝ սկանդալային հայտարարության հետքերով

 

Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց` հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին.

«Հարյուր տոկոսով ողջ մնացածներից մեկը Ռաֆայել Բալայանն է՝ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից, նա այժմ մոտավորապես 50 տարեկան է, ադրբեջանական բանտում է 1992 թվականից»,– մեկ անձի մասին ինֆորմացիա տրամադրեց Բալայանը:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը` Զարինե Հակոբյանը նշեց, որ նման հայտարարությունները մեծագույն ցավ են պատճառում հարազատին սպասող ընտանիքներին:

«Ամբողջ գիշեր չեմ քնել: Ամուսինս աչքիս առաջ էր: Ես չեմ հասկանում պարզապես, թե այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր: Որևէ մեկը անգամ մոտավոր տվյալներ հրապարակելու իրավունք չունի:

Մոտավոր տվյալներն էլ այնքանով են պարզ, որ յուրաքանչյուր անհայտ կորածի ընտանիք դիմել է միջազգային Կարմիր խաչին կամ այլ կազմակերպությունների և ներկայացրել ամուսնու կամ որդու տվյալները: Եթե կոնկրետ տվյալ կա, թող ներկայացվի, որ մենք հասկանանք, թե հարցին ինչպիսի մոտեցում կարող է տրվել»,– նշեց անհայտ կորած ազատամարտիկի կինը:

Զարինե Հակոբյանը ընդգծում է.«Ես Յուրայի մասին անցյալով երբեք չեմ խոսել, սպասում եմ նրան ու հավատում եմ, որ մի օր կգա: Իմ հավատը փոխանցվել է զավակներիս ու թոռներիս: Յուրան վերջին օրը ասաց` սպասիր, գալու եմ, ու ես հավատում եմ նրան: Արդեն 25 տարի սպասում եմ, բայց այս հայտարարությունը խորությամբ ցնցեց ինձ»:

Նշենք, որ 1994 թվականի հունվարի 5–ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման ստացավ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարեց մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով: Հունվարի 7–ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

Զարինե Հակոբյանը որոշեց շարունակել ամուսնու պայքարը: Նա աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարությունում:

«Ո՞վ ասես եթեր է դուրս գալիս, ինչո՞ւ չի համակարգվում այս դաշտը:Ո՞վ է թույլ տվել այդ մարդուն նման պրովոկացիոն հայտարարություն անել: Ռաֆայել Բալայան անունով ռազմագերի չկա, մենք հատ–հատ գիտենք բոլոր ռազմագերիներին: Այս մարդը անգամ անձի տվյալն է սխալ ներկայացրել: Իրականում խոսքը Ռաֆայել Բաղդասարյանի մասին է»,–մանրամասնեց Զարինե Հակոբյանը:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամը կոչ է անում նման ինֆորմացիան հրապարակային դարձնելուց առաջ խորհրդակցել տարիներ շարունակ այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ:

Ռոման Բալայանի տեղեկացմամբ, այսօր խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 800 անհայտ կորածների մասին է՝ ինչպես ԼՂ–ից այնպես էլ Հայաստանից: Անդրադառնալով ներկայացված թվերին՝ տիկին Հակոբյանը նկատեց.

«Տա Աստված, որ այս թիվը ճիշտ լինի, սակայն ո՞վ է նստել ու հաշվել ռազմագերիներին: Հասկանում եք, թե քանի տարի է անցել: Ամբողջ գիշեր խոսել եմ անհայտ կորածների ընտանիքների հետ: Անգամ աղոտ հույսը թանկ է բոլորիս համար ու հիմա սա ցավագին «ցնցում» էր բոլորիս համար: Երիտասարդ մի տղա արեց հայտարարություն ու հայտնվեց հեռուստաալիքների ուշադրության կենտրոնում: Այս քայլը ես ուրիշ կերպ եմ որակում և սա բնավ հայրենասիրություն ու սրտացավություն չի»,–եզրափակեց Զարինե Հակոբյանը:

 

 

Լուսինե Ղազարյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League