Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլից հետո կառավարության նիստերը կլինեն փակ–գաղտնի. ինչո՞ւ

POLITICS

«Փաստ» օրաթերթը օրենքի նախագծում սուբյեկտիվիզմի դրսևորման մասին 

 

Արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի 10–րդ հոդվածի համաձայն կառավարության նիստերը դռնփակ են լինելու:

Նշված հոդվածի 16–րդ կետը սահմանում է, որ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Իսկ 17–րդ կետի համաձայն էլ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Նշենք, որ ի տարբերություն ներկայացված նախագծի, ներկայի օրենսդրական կարգավորմամբ կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե՝ ա) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր, բ) ՀՀ Սահմանադրության 59–րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագծին ծանոթանալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները խորհրդարանական համակարգին անցնելուց հետո կարծես թե մտադիր են ավելի փակ աշխատել:

«Կառավարության աշխատանքի առումով եմ սա նշում, որովհետև այստեղ շեշտադրումներ են փոխվել: Ի տարբերություն նախորդ օրենքի, այստեղ նախևառաջ ընդգծվում է, որ նիստերը դռնփակ են և միայն վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց լինել: Սա շատ նկատելի փոփոխություն է, որը չի խոսում կառավարության թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին:

Բնական է, որ կառավարության աշխատանքը լուսաբանելու առումով լրատվամիջոցների գործունեությունն ավելի կբարդանա: Նոր նախագծով տեղեկատվության ազատության որոշակի սահմանափակում է նախատեսվում, մինչդեռ նախորդ օրենքը շատ ավելի ընկալելի էր, և խոսում էր թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Նոր օրինագիծն այս առումով կարելի է ռեգրեսիվ համարել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ԽԱՊԿ նախագահը:

Ինչ վերաբերում է 10–րդ հոդվածի վերոնշյալ 17–րդ կետին, Աշոտ Մելիքյանը շեշտեց, որ տեղեկատվության ազատության առումով այդ կետը ևս լուրջ խոչընդոտ կարելի է համարել.

«Կառավարության անդամը բարձրաստիճան պաշտոնյա է: Նա շատ լավ պետք է հասկանա, և կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ: Իսկ վարչապետի թույլտվությանը սպասելը, թույլտվություն ստանալու անհրաժեշտությունն օրենսդրորեն ամրագրելը կառավարության ներսում տեղի ունեցող հարաբերություններին մանկապարտեզի տեսք են տալիս:

Կարծում եմ՝ կառավարության անդամը պետք է ազատ լինի և ինքը որոշի՝ ինչը պետք է ասել մամուլին, ինչը հրապարակել, ինչը՝ ոչ: Օրենքում մեկ այլ դրույթ էլ կա, ըստ որի կառավարության անդամի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն կառավարության ընդհանուր քաղաքականությանը: Այս դրույթն ամրագրելուց հետո 17–րդ կետն ուղղակի ավելորդ էր»:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լավ կլիներ, եթե վերոնշյալ նախագծում կառավարության գործունեության թափանցիկությանն առնչվող մի հոդված կամ գլուխ լիներ.

«Այն պետք է ներառեր այն դրույթները, թե որքանով է կառավարությունը ապահովում իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Լավ կլիներ երևար, թե ինչպե՞ս են պատրաստվում համագործակցել ԶԼՄ–ների հետ, և որքանո՞վ են պատրաստ բաց լինել լուսաբանման համար: Նշված դրույթը բացակայում է, և, ըստ իս, օրինագիծն այս տեսքով չի համապատասխանում այսօրվա պահանջներին»:

Նշենք, որ 10–րդ հոդվածի 15–րդ կետի համաձայն նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Հարցին, թե կարելի՞ է փաստել, որ արձանագրություններն այսուհետ միայն վարչապետի հայեցողությամբ կհրապարակվեն, Աշոտ Մելիքյանը պատասխանեց.

«Այո, այստեղ սուբյեկտիվիզմի դրսևորում կա: Բայց, կարծում եմ, այստեղ ևս պետք է հստակություն մտցվի: Մասնավորապես՝ հրապարակման ենթակա չէ արձանագրության այն հատվածը, որը պետական գաղտնիք է պարունակում, իսկ մնացած հարցերը, քննարկումներն ու ելույթները հրապարակման ենթակա են: Պետք է հստակեցնել, թե արձանագրություններից ինչը չի կարելի հրապարակել և ինչ հիմնավորումներով: Միայն վարչապետի հայեցողությունը և օրենքի ընդհանուր դրույթով կարգավորելը բավական չէ»:

 

Աննա Բադալյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference