Ավան վարչական շրջանի ղեկավարը ներկայացրել է 2017թ. կատարած աշխատանքները
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ավան վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում.
Շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունները: Այսօր 2017թ. կատարած աշխատանքները ներկայացրեց Ավան վարչական շրջանի ղեկավարը:
Աշխատակազմին տրված բազմաթիվ հանձնարարականներից զատ, ուղերձս է եղել՝ ուշադրություն դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ու դրանց արդյունավետ օգտագործմանը մեր ամենօրյա կյանքում. ձևավորել ենք «Խելացի քաղաք» ծրագրի աշխատանքային խումբը և առաջիկա տարիներին ավելի շատ նախագծեր են իրականացվելու այդ ծրագրի զարգացման ուղղությամբ:
Ունենք համապատասխան ներուժ, պահանջս է՝ հետևողական թիմային աշխատանք, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս Երևանը դառնա աշխարհի այն քաղաքներից, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այս հարցում ակնկալում եմ աշխատակազմից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը:
Ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը։
Սա է մեր առաջիկա տարիների մոտեցումը, որը չունի այլընտրանք:



