Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Օնլայն» կամ հեռահար կառավարում

SOCIETY

Ոռոգելի հողատարածքների հիդրոտեխնիկական կառույցների 85% –ը Նոյեմբերյանում, իսկ տնօրինությունը՝ Իջևանում, գրում է «Փաստ» օրաթերթը 

 

Պարզվում է՝ ջրօգտագործողների ընկերությունների «օպտիմալացման» գործընթացն այնքան էլ հարթ չի անցել: Կնճռոտ խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ դեպքերում, նույնիսկ հաշվի չեն առնվել, թե ոռոգելի հողատարածքների և հիդրոտեխնիկական կառույցների գերակշռող մասից ինչքան հեռավորության վրա են կազմավորվել մարզային կենտրոնները:

Օրինակ՝ Տավուշի մարզում հողատարածքների և հիդրոտեխնիկական կառույցների 85%–ը գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում, սակայն դա ամենևին էլ չի խանգարել «Տավուշ» ՋՕԸ–ն տեղափոխել Իջևան: Ինչ վերաբերում է ընկերության գործադիր տնօրենի նշանակմանը, ապա չնայած պաշտոնն ընտրովի է և ըստ օրենքի տնօրենը պետք է ջրօգտագործողների խորհրդի կողմից ընտրվի, բայց արի ու տես, որ նշանակվել է վերևից:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ միավորման արդյունքում կրճատումներ են եղել, և շատերը հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին: Առաջացել են մի քանի հիմնախնդիրներ, որոնց հետևանքով վտանգավոր իրավիճակի առջև են կանգնել Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատակիցները, ինչը թույլ չի տվել ոռոգման սեզոնը նորմալ կազմակերպել:

Պատճառը Յուրա Որսկանյանի և Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանի միջև սկսված հակամարտությունն է եղել: Կոլեկտիվի համառ ջանքերի շնորհիվ Վերանյանը վերականգնվել է իր պաշտոնում, բայց դրանով չեն ավարտվել համակարգի խնդիրները:

Այն, որ նոր տնօրենի նշանակվելուց հետո մարդիկ իրենց աշխատավարձերը սկսել են ժամանակին ստանալ, համարվում և մատուցվում է որպես դրական տեղաշարժ, բայց որ որոշ տեղամասերում ջրանցքների վթարային լինելու պատճառով ջրի կորուստը առանձին տեղերում կազմում է մինչև 70%, այդ մասին շատ չի խոսվում:

Համառ լռություն է պահպանվում նաև ջրատարների մաշվածության և կորուստների մասով: «Տավուշ» ՋՕԸ–ի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Ղարախանյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ կան ջրագծեր, որոնք 100 տարուց ավելի է շահագործվում են և, բնականաբար, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես մաշվել են:

«Օրինակ` Բագրատաշեն գյուղի տարածքով անցնող «Հայ առու» հողային հունով ջրատարը կառուցվել և շահագործվել է 1915 թ.: Ջրօգտագործման սեզոնի ընթացքում ավելորդ կորուստներից խուսափելու համար ջրատարները մաքրվում են երկու, անհրաժեշտության դեպքում նաև երեք անգամ: 2–րդ մաքրման համար ծախսվում է մոտ 1,5–2 մլն դրամ: Այս տարի այդ գումարը տնտեսելու համար լրացուցիչ մաքրումներ չկատարվեցին և որոշ ջրանցքներում ջրի կորուստը կազմեց մինչև 70%: Դա նշանակում է, որ ամենատարրական հաշվարկներով ջրօգտագործողներին չհասավ մոտավորապես 1 մլն խորանարդ մետր ջուր, որի արժեքը կկազմեր 11 մլն դրամ»,– ասաց Ս. Ղազարյանը:

Չնայած գոյություն ունեցող բազմաթիվ օբյեկտիվ և արհեստականորեն ստեղծված դժվարություններին, Նոյեմբերյանի տեղամասը ոռոգման սեզոնը նախորդ տարիների համեմատ փակել է գերազանց ցուցանիշներով: Ջրտուքի ծավալը ավելացել է մոտ 1մլն խորանարդ մետրով, իսկ հասույթն ավելացել է 11 մլն դրամով: Նախորդ տարիների համեմատ, ավելացել է նաև գումարների հավաքագրման տեմպերը, վստահեցրեց Ս. Ղազարյանը:

«Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իր մասնագիտության պրոֆեսիոնալն է և, չնայած աշխատավարձերի 30% կրճատմանը, աշխատանքային պարտականությունները կատարել և կատարում է բարեխղճորեն: Բայց համակարգը առողջացնելու խիստ կարիք կա, որի համար անհրաժեշտ է օգտագործել ժամանակակից գիտության ու տեխնիկայի հնարավորությունները:

Մոտ մեկ դար շահագործվող հիդրոտեխկառուցվածքները իրենց էլեկտրատնտեսությունով բարոյապես և ֆիզիկապես մաշվել են: Անհրաժեշտ է տեղադրել բարձր ՕԳԳ ունեցող ժամանակակից պոմպեր և էլեկտրական շարժիչներ, ինչպես Նոյեմբերյանի Բազմաստիճան N1 ջրհան կայանը: Այն Հազարամյակի մարտահրավեր ծրագրով արդիականացվել է, որի արդյունքում շահագործումը հեշտացել է, ջրի և էլեկտրաէներգիայի կորուստները զգալի չափով պակասել են»,– ասաց ճարտարագետը:

Ավելի վաղ «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գ. Վերանյանը հույս էր հայտնել, որ չնայած վերը թվարկված դժվարություններին, այնուամենայնիվ, ամեն ինչ անելու են այս տարի նույնպես ոռոգման սեզոնի ընթացքում անհրաժեշտ քանակի ոռոգման ջուր մատակարարելու համար:

 

 

Արմինե Գրիգորյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League