Yerevan, 05.August.2026,
00
:
00
BREAKING


Ձնահոսքը մահվան պատճառ

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հունվարի 28–ին դժբախտ պատահարի հետևանքով Արայի լեռը բարձրացած արշավախմբի ղեկավարը և մեկ արշավական կոտրվածք են ստացել, արշավի մասնակից մեկ այլ աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանն էլ մահացել է ձնահոսքի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած:

Ի սկզբանե տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե դեպքը տեղի է ունեցել արշավականների՝ ձյունամրրիկի մեջ ընկնելու հետևանքով: Սակայն երեկ ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը, ով անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին, «Փաստ»–ին տեղեկացրեց, որ այնտեղ ձյունամրրիկ չի եղել:

Արշավական, մասնագիտությամբ զբոսավար Նաիրուհու մահվան պատճառը եղել է ձյան՝ ոտքի տակից սահելը, ինչի պատճառով նա, գլորվելով մոտ 150 մետր հեռավորության վրա, ցած է ընկել:

«Արևոտ, բարենպաստ եղանակ է եղել, պարզապես ձյան շերտը քանդվել է ոտքերի տակից: Դին հայտնաբերվել է խմբի կողմից: Ձյունը ոտքերի տակից փախել է, այնտեղ քարքարոտ է եղել: Հավանաբար քարերին հարվածելով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,– նշեց Պետրոսյանը:

Ոտքի կոտրվածք ստացած խմբի ղեկավարը՝ Էդգար Նավասարդյանը, այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում դրամահավաքություն է կազմակերպվել նրա վիրահատությունն իրականացնելու և Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքին աջակցելու նպատակով: Պարզվում է, որ ավելի քան մեկ օր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող և շտապ վիրահատության կարիք ունեցող երիտասարդին դեռ չեն վիրահատել: Մինչ բժիշկները սպասում են, նրա ընկերները հանգանակություն են սկսել:

Երեկ Ալպինիզմի հայկական ֆեդերացիան դեպքի հետ կապված հաղորդագրություն տարածեց՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Արա լեռ բարձրացած արշավախմբի հետ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ:

«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28–ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ և ԱԻՆ։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը, արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։

Րոպե իսկ չկորցնելով՝ սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը: Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։

2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի հետևանքով ոտքը կոտրվել է մի քանի տեղից և ցրտահարվել է։ Իհարկե, այժմ մեզ բոլորիս հետաքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը։ Սակայն կարծիքներ կարող ենք հայտնել թիմի անդամների և Էդգար Նավասարդյանի հայտնած տեղեկությունների, եղանակային պայմանները հաշվի առնելու և տեղանքի վտանգավորությունը գնահատելուց հետո միայն»,– գրված է հայտարարության մեջ:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.