Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Փխենյանը բարեկամական ձեռք է մեկնել Սեուլին

INTERNATIONAL NEWS

Հենրի Քիսինջերը, որը 2015 թվականին անցկացված հարցման համաձայն՝ ճանաչվել է ԱՄՆ վերջին 50 տարվա ամենաարդյունավետ պետքարտուղարը և, փաստորեն, միակը, որ արժանացել է Նոբելյան մրցանակի, բավական հետաքրքիր դիտարկմամբ է հանդես եկել՝ Հյուսիսային Կորեայի հետ կապված: Ավելի ճիշտ՝ մանրամասնել է, թե ինչ կպատահի աշխարհում, եթե ԱՄՆ ներկայիս վարչակազմին չհաջողվի խափանել Փխենյանի միջուկային ծրագիրը:

«Հարավային Կորեան երբեք չի համաձայնի, որպեսզի միայն հյուսիսը միջուկային զենք ունենա: Նույնը՝ Ճապոնիայի դեպքում կլինի: Իսկ եթե նաև նրանք դրան հասնեն՝ դա արդեն էսկալացիայի կհանգեցնի Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք իրենց սահմանի մոտ չեն հանդուրժի նման իրավիճակ: Նշանակում է՝ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որպեսզի դա չպատահի: Հակառակ պարագայում՝ կձևավորվի նոր համաշխարհային դրություն, որի հետ վարչակազմը ստիպված կլինի գործ ունենալ»,–հայտարարել է Քիսինջերը, որի խոսքին ամբողջ աշխարհում են մեծ ուշադրությամբ հետևում:

Փխենյանում, սակայն, բոլորովին այլ տեսակետ ունեն խնդրո առարկայի վերաբերյալ: Հենց նույն օրը, երբ Քիսինջերը Թրամփին առաջարկում էր ուժեղացնել ճնշումը Փխենյանի նկատմամբ, վերջինիս առաջնորդ Կիմ Չեն Ինը միասնական կորեական ազգին ուղղված ելույթով հանդես եկավ, որում Սեուլին առաջարկեց ուժեղացնել խաղաղությանն ուղղված ջանքերը և միավորվել ընդդեմ ԱՄՆ–ի:

Մի երկրի, որը Ինի ներկայացմամբ՝ «միջուկային պատերազմ է սադրում, վտանգավոր կայծ բռնկում և տառապանք բերում Կորեական թերակղզի»:

«Մեր բոլոր հայրենակիցները պիտի վահան և մոնոլիտ ամբարտակ դառնան այս հողում՝ միասնական ազգի անվտանգության համար»,– հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդն՝ ընդգծելով, որ Փխենյանի միջուկային փորձարկումներն ամենևին ուղղված չեն Սեուլի դեմ և չեն կարող նույն ազգի 2 հատվածների միջև խաղաղության խոչընդոտ դառնալ:

Հետաքրքիր է, որ Կիմ Չեն Ինը, երկար դադարից հետո, խոսել է նաև երկու ժողովուրդների վերամիավորման մասին՝ առաջարկելով այդ գործընթացը կազմակերպել առանց արտաքին միջամտության և առաջնորդվել 2000 թ. հունիսի 15–ին Սեուլի և Փխենյանի միջև ստորագրված Հռչակագրով: Վերջինս, ի դեպ, ստորագրվել էր Փխենյանում՝ միջկորեական երկու համաժողովների անցկացման արդյունքում, և շատ կոնկրետ քայլեր էր նախատեսում, որոնց կյանքի կոչումն Կիմ Չեն Ինը խոստացել է հենց այս պահին ապահովել:

Ըստ այդմ՝ առաջարկվում է հումանիտար շփումներ հաստատել Փխենյանի և Սեուլի միջև, երկու երկրների քաղաքացիներին ցամաքային, ծովային և օդային ազատ փոխադրման հնարավորություն ընձեռել, ակտիվացնել քաղաքական, տնտեսական շփումները և այլն: Կիմ Չեն Ինն, այսպիսով, առաջարկում է չտրվել նոր սադրանքների, չտագնապել և ընդհանրապես՝ անել ամեն ինչ, որպեսզի 2018–ը խոշոր շրջադարձի, ահռելի իրադարձությունների տարի լինի: Տարի, որն առանձնահատուկ կփայլի միացյալ հայրենիքի տարեգրության մեջ:

Ի դեպ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի այս պաթետիկ և բաց տեքստով խոսքին Սեուլում դեռ չեն արձագանքել: Փորձագետները նշում են, թե լավ է, որ Ձմեռային օլիմպիական խաղերին՝ Փխենյանի հրավերն Սեուլն այս ելույթից առաջ էր արել, որովհետև Սպիտակ տունն այն անպայման որպես Կիմ Չեն Ինի ուղերձի պատասխան կընկալեր՝ խնդիրներ հարուցելով նաև Հարավային Կորեայի համար: Մյուս կողմից էլ՝ Սեուլն, իհարկե, չի կարող ժամանակն անվերջ ձգել` չպատասխանելով Փխենյանին, և բնական է, որ այս պահին բոլորն են հետաքրքրված դրա բովանդակությամբ:

 

Գոհար Սիմոնյան

 

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education