Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հայտնաբերվել է ՀՀ տարածքով Թուրքիա անօրինա­կան միգրա­ցիա կազմակերպող անդրազգային հանցավոր խումբ

SOCIETY

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստա­նի Հան­րապե­տու­թյան տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրա­պե­­տու­թյուն:

Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխա­տակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանա­կան սահ­­մանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստա­նի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից Past.am-ին տեղեկացնում են, որ,անհրա­ժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրակա­նաց­նելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հե­տա­զո­տելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հա­յաս­տան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմ­նականում գի­շե­րային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հան­ցա­վոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներա­տեխ­նի­կա­կան կառույցների փշալարերը, սահ­­մա­նախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուր­քիա տեղափոխելու համար։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մե­ղադրյալ, նրանցից 3-ի վերա­բերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան, իսկ 3-ի նկատ­մամբ` հայտարարվել հե­տա­խու­զում։

Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բա­­ցահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորում­ների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպա­­տակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայու­թյու­նում օպե­րա­տիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանա­պար­հով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստա­նի, Թուրք­մենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:

Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախու­զա­կան միջոցառումների և քննչա­կան գոր­ծո­ղու­թյուն­ների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմա­նը հա­տե­լու փորձերը կանխվել են։

Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացինե­րի տա­րանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։

Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահ­­մանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազ­գա­յին անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջո­ցա­ռում­ների ծրա­գիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հա­յաս­­­տանի Հանրա­պե­տու­թյունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղա­քա­ցու ապօրինի սահմանա­հատման նախապատրաստական գործողությունների և պետա­կան սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմա­նա­խախտին դիմա­վորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպա­տա­կով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխա­տա­կից­ները և ձեր­բակալել իրանական կող­մից պետական սահմանն ապօրի­նի հատած՝ անօրի­նա­կան միգ­րա­ցիայի կազմակերպ­մամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խա­փան­ման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ան­օրի­նական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցա­կիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնա­րավոր այլ ուղիները պարզելու ուղղու­թյամբ քննչական գոր­ծո­ղու­թյունները շա­րունակ­վում են, ձեռ­նարկ­վում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ:

2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բա­ցահայտվել է նաև հայ-վրացա­կան սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպ­ման դեպք։ Պարզվել է, որ պետական հա­տուկ ծառայություն իրականացնող ան­­ձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպ­քով կազ­մակերպել են իրավա­կան կամ փաս­տա­թղթա­յին խնդիր­ներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկ­նու­մը Հայաս­տանից Վրաս­տան կամ հա­կառակ ուղղությամբ՝ ՀՀ Լո­ռու մար­զի ան­տա­ռա­ծածկ տարածքներով։

Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներ­գրավվել է 13 անձ, որոն­ցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դա­դա­րեց­վել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետա­խուզում, իսկ 10 մե­ղադրյալների վերաբերյալ քրեա­կան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան։

Ապօրինի սահմանահա­տում­ների, ինչպես նաև մի­ջազ­գային ահաբեկ­չա­կան կազմակեր­­­պու­թյուն­նե­րի անդամների կողմից Հայաստանի Հան­րապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթաց­քում Հայաստանի Հան­րա­պետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կող­մից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախու­զա­կան միջոցա­ռում­ների շնորհիվ բացա­հայտ­վել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպ­քե­րի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որ­պես մեղադրյալ։ Նրան­ցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացու­թյամբ ուղարկվել է դատա­րան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային ան­վտան­գության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտար­երկրյա պետու­թյուն­ների իրա­վա­սու մարմինների հետ, քրեական գոր­ծերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա մի­տում­ները, ապօրինի սահմանահատումների առու­­մով առավել խոցելի վայ­րերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործըն­թացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջ­­նորդագրեր և գրավոր առա­­ջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վար­չության և ՀՀ ԱԱԾ սահմա­նա­պահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն մի­ջոցներ են ձեռնարկվել ի հայտ բեր­ված թերացումները վերացնելու և նմանա­տիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League