Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հետքեր չկան, արտահոսք չկա՞

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է. արտահոսքը դադարեցրել են՝ իմանալով տեսչության ստուգման մասին

 

Օրերս «Հայկական բնապահպանական ճակատի» կողմից մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի Թեղուտի պոչամբարի պատվարից արտահոսք կար: Տեսանկարահանման տարածումից մի քանի օր անց միայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սրա վերաբերյալ որևէ արձագանք հնչեցրեց: Մասնավորապես, տեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ համաձայն նախնական ուսումնասիրության՝ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք ու արտահոսքի հետք չկա: Միաժամանակ ասվում էր, թե տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից նմուշառում են կատարել, պարզելու գետի մեջ վտանգավոր նյութի առկայությունը:

Թե ինչպես է ստացվում, որ պետական գերատեսչության ներքո գործող կառույցի պատասխանները հակասում են իրականությանը, կարելի է հասկանալ աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հետ զրույցից հետո: Ըստ որի՝ տեսչության աշխատակիցները, գուցե կարծում էին, որ հինգ օր տևած աղմուկից հետո այնտեղ գնալու դեպքում պետք է ականատես լինեին «Թեղուտի» կողմից պոչանքներ բաց թողնելու երևույթին:

Լևոն Գալստյանի խոսքով, այն, որ Թեղուտի պոչամբարից թափոնաջրերը վերջին 2–3 տարիների շահագործման ընթացքում անընդհատ բաց են թողնվել Շնող գետը, գիտեն բոլորը՝ սկսած Թեղուտի ղեկավարությունից, գյուղացիներից, բոլոր պատասխանատու նախարարություններից և պաշտոնյաներից: Բոլորն են այդ մասին տեղյակ, ինչպես տեղյակ են Հայաստանի պոչամբարների 99%–ի՝ նույն կերպ թափոնները գետեր բաց թողնելու մասին:

«Մնացած հեքիաթները վաղուց արդեն մեզ չեն հետաքրքրում: Գնացել են, տեսել, որ պոչանքները գետ չեն լցվում: Բնական է, որ փակած պիտի լինեին: Երբ գնում ես ստուգման, տեղում արդեն գիտեն, որ դու գալիս ես:

Ինչ վերաբերում է պոչամբարի խնդիրներին. որքա՞ն պետք է մարդ ոչ մասնագիտական մոտեցում ցուցաբերի, որ գնա ուսումնասիրի ու ասի ճեղքվածք չենք հայտնաբերել: Իրենց կարծիքով պետք է աչքով նայեին ու ճեղքվածքը տեսնեին: Պետք է 1 մետր բացվածք լիներ: Եթե այդպես լիներ, կլիներ էկոլոգիական աղետ:

Իրենք չեն հասկանում, թե պոչամբարի խնդիրը որն է: Մենք իրենց գրել ենք, ուղարկել Համաշխարհային բանկի 2016 թ. հաշվետվությունը, որտեղ հստակ գրված է բոլոր պոչամբարների մասին, այդ թվում՝ Թեղուտի, այն, որ սխալ է կառուցված, ունի լուրջ խնդիրներ սեյսմիկական և այլ առումներով»,– նշեց նա:

Աշխարհագրագետի խոսքով, բոլորը գիտեն, որ Թեղուտի ու Հայաստանի բոլոր պոչամբարներում էլ լուրջ խնդիրներ կան, սխալ են կառուցված, ինչը ֆիքսվել է համաշխարհային բանկի հաշվետվության մեջ: Իրենք հաշվետվության հղումն ուղարկել են տեսչությանը՝ հորդորելով ծանոթանալ դրան:

Բացի սրանից, «Թեղուտ» ընկերությունը հատուկ հետազոտություն է պատվիրել միջազգային կազմակերպությանը՝ ուսումնասիրելու առկա խնդիրները: Ըստ Լևոնի՝ Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայում աշխատանքների դադարեցումը պայմանավորված է հենց դրանով: Դանիացիների՝ վարկը հետ վերցնելու հիմնական պատճառը նույնպես պոչամբարի խնդիրներն են:

Լևոնը գտնում է, որ այս պետական համակարգի հետ անիմաստ է խոսել, իրենք գոյություն չունեն: Միակ տարբերակը ինքնուրույն ինչ–որ կերպ երկիրը խելքի բերելն է:

«Երբ մենք գնում ենք, ուսումնասիրում, նկարում, ակնհայտ փաստեր ունենք, թե ինչպես են թափոնները լցվում գետերը, մեզ ասում են՝ այդ պահին վթար էր տեղի ունեցել: Հենց մենք գնում ենք նկարելու, իրենց մոտ պատահաբար վթար է տեղի ունենում»,– տարակուսեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե տեսչությունը հայտնել է, որ գետից փորձանմուշներ է վերցրել հետազոտության նպատակով, Լևոնը պատասխանեց, որ դա իրենց չի հետաքրքրում: Մինչ այդ էլ Ախթալայի դեպքից հետո էին փորձանմուշներ ուղարկել լաբորատոր հետազոտության, սակայն մինչ օրս չեն հրապարակել արդյունքները: Հարցին, թե սա էլ նույն շարունակությունը կունենա՞, պատասխանեց.

«Այս թեմայով խոսելն արդեն անիմաստ է: Այս մարդիկ, այս համակարգը ի վիճակի չեն նորմալ պետական կառավարում իրականացնել: Եվ բոլորս էլ լավ գիտենք, որ հանքերի դեմ իրենք ինչ–որ բան անում են այն ժամանակ, երբ պետք է լինում ինչ–որ մեկի ձեռքից խլել, տալ մեկ ուրիշին: Մնացած դեպքերում իրենք բոլորը միասին են»:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League