Խաբորովսկի երկրամասում շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի
SOCIETYNews.am-ը գրում է .
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի Կորֆովսկի ավանում, որտեղ հոկտեմբերի 30-ին շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, փլատակներից եւս մեկ մարմին է դուրս բերվել: Այսպիսով զոհերի թիվը հասել է 6-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի Կորֆովսկի ավանում պայթյունի հետեւանքով փլուզվել են շենքերից մեկի մուտքի 3 հարկերը: Փլատակներից դուրս է բերվել 5 մարդու մարմին, այդ թվում մեկ երեխայի: Երեք մարդ, այդ թվում փոքրիկ աղջնակ, տեղափոխվել են հիվանդանոց: Շրջանում արտակարգ ռեժիմ է հաստատվել:
Բացի այդ, փլատակներից դուրս են բերել երկու մարդու, որոնց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել, եւս 8 անձինք ինքնուրույն կարողացել են փրկվել:
ՆԳՆ տեղի վարչության տվյալներով, այդ մուտքում բնակվում է 17 մարդ:



