Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում»

POLITICS

Սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել, գրում է «Փաստ» օրաթերթը

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանը Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի մեծ խմբաքանակ է ստացել և այն կարճ ժամկետներում կփոխանցվի զորամասերին, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով:

Նշվել է, որ սպառազինության մատակարարումն իրականացվել է ՌԴ–ի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում։ Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական–քաղաքական գործիչ Վահան Բադասյանի դիտարկմամբ՝ ՌԴ–ի հեթական քայլը կարելի է դիտարկել այդ երկրի՝ նախկինում ևս որդեգրած նույն քաղաքականության համատեքստում:

«Ռուսական պետությունը 250 տարի շարունակ նույն բանն է անում: Ոչ մի տարբերություն չկա: Այստեղ մի դրական բան կա. նախկինում ողջ հայ ժողովրդի հավաքական կազմում կար կույր ռուսապաշտություն, որը մեզ 100 տարի առաջ Ցեղասպանություն, նաև մի շարք բնակավայրերի ու տարածքների կորուստներ բերեց՝ Նախիջևան, Ղարս, Արդաղան, Արևմտյան Հայաստան և այլն:

Դրականն այն է, որ այսօր արդեն մեր ժողովրդի մեջ չկա այդ կույր ռուսապաշտությունը: Փոքրից մեծ գիտենք՝ ինչքան շուտ ազատվենք ռուսական լծից, այնքան՝ լավ: Իսկ Ադրբեջանին զենք մատակարարելը միջազ

գային արենայում անբարոյական քաղաքականություն վարելու դրսևորում է: Նախ՝ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, բայց հարվածում է ՀՀ–ի թիկունքին: Ռուսաստանն այդ քայլով ցույց է տալիս նաև իր անհուսալիությունը, դաշնակցին ոչ հարիր կեցվածքը: Քաղաքական անբարոյականության մեկ այլ դրսևորում է այն, որ ՌԴ–ն, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, զենք է վաճառում:

Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում, ինչը կա մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեպքում: ՌԴ–ն զինում է հակամարտող կողմերին, այսինքն՝ պատերազմ է հրահրում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Ռուսաստանը կամ պետք է կողմերին ընդհանրապես զենք չմատակարարի, կամ, եթե մատակարարում է՝ միայն իր ռազմավարական գործընկերոջը:

«Եվ պարտավոր է մատակարել, որովհետև Հարավային Կովկասում իր շահերը միայն Հայաստանն է հարյուրավոր տարիներ շարունակ պաշտպանել»,– ընդգծեց Վահան Բադասյանը:

Նա շեշտեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը քաղաքական նպատակ է հետապնդում:

«Առհասարակ հայկական հարցում Ռուսաստանը միշտ է հետապնդել այդ քաղաքական նպատակը, որովհետև Թուրքիայի հետ միշտ պրոբլեմ ունի: Իսկ Թուրքիայի հետ ունեցած խնդիրները ՌԴ–ն միշտ լուծել է հայկական հողերի և հայ ժողովրդի արյան հաշվին: ՌԴ–ն շարունակում է այդ քաղաքականությունը: Այդուհանդերձ, վերջին տարիներին ՌԴ–ին չի հաջողվում հասնել իր նպատակին և այսուհետ չի հաջողվելու:

ՌԴ–ին դա չի հաջողվում անգամ շատ ու շատ ժամանակակից զենքեր վաճառելով: Դեռ պատերազմի սկզբից՝ 1991–1992 թթ. սկսած, ՌԴ–ն շատ զենք է վաճառել, բայց սպառազինության հավասարակշռությունը ինքներս ենք լուծել: Մենք ազատագրել ենք տարածքները, ոչնչացրել կրակակետերը ու վերցրել զենքերը, տանկերը, հրանոթները, փամփուշտները, հրազենային տարբեր տեսակի զենքեր և այլն: 2016 թ. ապրիլին իրենք դիրքերի ժամանակավոր առավելություն ունեցան, բայց այն դիրքային ստրատեգիական առավելություն չէր:

Ավելի շատ հոգեբանական առավելություն էր, բայց, իհարկե, իրենք չկարողացան կատարել իրենց խնդիրը: Իսկ ապրիլից այս կողմ դիրքերում շատ բան է փոխվել: Եթե փորձեն առաջիկայում օգտագործել իրենց ժամանակակից զենքերը, այդ փոփոխությունն էլ ավելի ակնառու կլինի: Մենք այլ կերպ կվարվենք իրենց հետ»,– եզրափակեց Վահան Բադասյանը:

 

Աննա Բադալյան

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign