«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ»
SOCIETY«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանը, և նրանց կրտսեր որդին՝ Արթուր Աբրահամյանը։
Նրանք մեղադրվում են մարիխուանա տեսակի թմրամիջոց ներկրելու մեջ։ Մասնավորապես՝ նրանց կողմից փորձ է արվել ԱՄՆ-ից այդ թմրամիջոցը բերել դեղորայքի անվան տակ։
Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ քննչական մարմինը այդ թմրամիջոցը հայտնաբերել է Աբրահամյաններին պատկանող «Ոսկու շուկայում» կատարված խուզարկության ժամանակ, թեև Վաղարշ Աբրահամյանը լրատվամիջոցներին ասել է, որ թյուրիմացություն է եղել, կինն արդեն ազատ է արձակվել։
Կրտսեր Աբրահամյանը ևս շուտով կհայտնվի ազատության մեջ, քանի որ հայր Աբրահամյանը արդեն իսկ լուծել է այդ հարցը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



