Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլայ Բաղդասարյան. «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունը կարող է չարաշահումների տեղիք տալ

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում պատգամավորների կողմից քննադատությունների արժանացած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց:

Օրենքի փոփոխությամբ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, անդրադառնալով այն կարծիքներին, թե օրենքը հնարավորություն կտա այլ նպատակներով օգտագործել նյութերը, նշեց, որ այդ մտավախություններն անտեղի են, նկարահանող սարքերն օգնելու են միայն կանխել և բացահայտել հանցագործությունները:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, օրենքի փոփոխության մեջ խնդիր է տեսնում:

«Նախ ասեմ, որ մինչ օրս կար վճռաբեկ դատարանի որոշում, ըստ որի՝ հասարակական վայրերում կատարված և ձեռք բերված նկարահանումներն ապացույցի տեսակ չեն համարվում, քանի որ դա անձնական կյանքի միջամտություն է: Իմ ենթադրությամբ, վերոնշյալ օրենքը եկել է լուծելու այդ խնդիրը, որ ինչ–որ տեսախցիկով ֆիքսված դեպքը, պատահարը կամ վթարը որպես ապացույցի տեսակ օգտագործվի: Հաշվի առնելով նաև պետությունը, ինչպիսին Հայաստանն է, օրենքը կարող է լուրջ չարաշահումների տեղիք տալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ն. Բաղդասարյանը:

Վերջինիս խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8–րդ հոդվածն անձնական կյանքի պաշտպանության իրավունք է տալիս՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

«Իմ կարծիքով՝ վերոնշյալ օրենքը եկել է կարգավորելու նաև այդ բացառությունը, որ օրինականացնի ոստիկանության որոշակի գործողություններ: Եթե մենք ապրեինք այնպիսի երկրում, որտեղ պետական մարմինները չարաշահումներ թույլ չէին տա, օրենքն այդքան էլ վտանգավոր չէր լինի, թեև նման օրենքը բոլոր դեպքերում ցանկալի չէ: Բայց հիմա դու գնում ես հանգստանալու, որևէ հանցանք չես կատարել, բայց ոստիկանությունն օրենքի ուժով քեզ հետևելու իրավունք է ունենում»:

Վերոնշյալ օրենքով մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:

Փաստաբանը նկատում է՝ տեսանկարահանվելը մի խնդիր է, մեկ այլ խնդիր՝ տեսանկարահանման նյութը որպես ապացույց օգտագործելը.

«Երբ զուտ տեսանկարահանվում է, այստեղ այդքան էլ խնդիր չեմ տեսնում: Լուրջ խնդիր է, երբ այն որպես ապացույց է օգտագործվում: Մասնավոր տարածքի սեփականատերը կարող է իր տարածքը անվտանգության նկատառումներով տեսանկարահանել: Բայց երբ հասարակական վայրում նշան չկա, որ ես տեսանկարահանվում եմ, կարծում եմ, անօրինական է»:

Խոսելով հնարավոր չարաշահումների մասին, փաստաբանը օրինակ բերեց.

«Ենթադրենք, ես զբոսնում եմ այգում: Ի դեպ՝ իմ մասնավոր կյանքն է, և այդտեղ որևէ միջամտություն չի կարող լինել: Բայց ընդունենք, ինչ–որ մի կոմպրոմատ է լինում, որը պետական մարմինները կարող են օգտագործել ու ասել՝ դու զբոսնում էիր այսինչ անձի հետ, մենք կհրապարակենք տեսանկարահանված նյութը, եթե մեզ հետ չհամագործակցես: Կարող է ծայրահեղ օրինակ եմ բերում, բայց այն կարող է և տեղի ունենալ: Պետական մարմիններն իրավունք չունեն այն աստիճանի միջամտել անձնական կյանքին, ըստ որի՝ անգամ զբոսնելը կնկարահանվի: Ի դեպ՝ ԱՄՆ–ում նման բան չի թույլատրվում: Օրենքը մտավ Կոնգրես, բայց չանցավ»:

Հարցին, թե օրենքը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, Ն. Բաղդասարյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոչ: Իհարկե, պետք է հատուկ ուսումնասիրություն կատարել այդ առումով, բայց մակերեսորեն դիտարկելով, ըստ իս, այնուամենայնիվ, կարող է խախտում արձանագրվել, և օրենքը հակասի Եվրոպական կոնվենցիային և մեր Սահմանադրությանը»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League