Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը»
POLITICSՄեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը։ Այդ մասին երեկ Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե իրենց մեղադրում են միայն թանկացումների դեմ պայքարելու մեջ։ «Միթե թանկացումները սոցիալական խնդիր են պարունակո՞ւմ։ Այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է ՀՀ քաղաքացիների էլ ավելի աղքատացում։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիներն ավելի ամուր են գամվելու 10–հազարանոց շղթաներով»,– նշել է Փաշինյանն ու հավելել. «Մենք կոնկրետ խնդիր ենք դրել լուծելու։ Հարկերը վերադարձնել 2018–ի հունվարին նախորդած մակարդակի։ Մեծ հաշվով մերը քաղաքական խնդիր է, մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձել ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքի վռճական գործոն։ Պատրաստ ենք ՀՀ քաղաքացիներին առաջնորդել դեպի հաղթանակներ»։
Նրա խոսքով, «Ելք» դաշինքը իր պարտավորությունները չի մոռացել ոչ մի րոպե։ «Մենք քաղաքացիներից մի բան ենք ակնկալում՝ բռնել այն ձեռքը, որ պարզել ենք նրանց, Սերժ Սարգսյանի հուսահատության փոսից դուրս գալու համար»,– ասել է նա։



