Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Խորհրդարանը քննարկում է «Հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու նախագիծը, համաձայն որի եթե ՀՀ քաղաքացին զրկվում է կամ հրաժարվում է քաղաքացիությունից, մեկ տարի անց կորցնում է սեփականություն հանդիսացող գյուղացիական նշանակության հողատարածքը: Ըստ նախագծի՝ անձը պետք է մեկ տարվա ընթացքում վաճառի իրեն պատկանող հողատարածքը: Եթե չի վաճառում, կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը: Հակառակ դեպքում հողատարածքը վերածվում է պետական սեփականության:

Այս նախագիծը դեռ անցած տարեվերջից բուռն քննարկումների արժանացավ: Չնայած նրան, որ իրավունքի շատ մասնագետներ հայտարարեցին, որ խախտվում է սեփականության իրավունքը, օրենսդիրների մի ստվար բանակ փորձեց բացատրել, որ հակառակը՝ օրենքն են փորձում հարմարեցնել Սահմանադրությանը:

Հողային օրենսգրքի նոր փոփոխությունը ոտնահարում է սեփականության իրավունքը, քանի որ հողի սեփականատերը զրկվում է սեփական գույքը հայեցողությամբ տիրապետելու և տնօրինելու իրավունքից: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորիկ Նորիկյանը:

«Իրավունքի կոպտագույն խախտում է: Ստացվում է, որ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում, հարկադրված են լինելու օտարել իրենց սեփականության իրավունքը, հակառակ պարագայում, նրանց սեփականության իրավունքը կդադարեցվի: Դա միջամտություն է անձի սեփականության իրավունքին: Օրինակ՝ քաղաքացին ունի երկու մանկահասակ տղա: Նա հրաժարվում է քաղաքացիությունից: Նա նաև այդ երեխաներին է զրկում իր սեփականությունը ժառանգելու հնարավորությունից»,– նկատեց Նորիկյանը:

Բացի իրավունքի խախտումից, նա այլ խնդիրներ էլ է նկատում օրենսգրքի փոփոխությամբ: Օրենքի ուժով քաղաքացին սեփական գյուղնշանակության հողից կզրկվի. այստեղ կրկին ունևոր խավի բախտը կբերի: Գրոշներով քաղաքացուց հողը կգնեն, և ըստ փաստաբանի՝ Հայաստանում կստեղծվի դասական ֆեոդալիզմ:

«Մտավախություն կա, որ օրենքը ներդնելուց հետո հողերի խոշորացում է տեղի ունենալու և դրանք հայտնվելու են որոշ մարդկանց ձեռքում, ովքեր որոշակի նյութական միջոցներ ունեն: Գումար ունեցողներն են այդ հողերը գնելու, և կգա մի ժամանակ, երբ հողերի խոշորացման անվան տակ ունենալու ենք մի քանի ֆեոդալներ, որոնք տիրապետելու են մեր երկրի հողային ռեսուրսի մեծ մասը:

Նյութական հնարավորություններ ունեցողները ձեռք կբերեն այդ հողերը և գյուղում մնացող մարդիկ կսկսեն աշխատել այդ հողերում: Ըստ էության, այդ մարդկանց օրենքի ուժով դարձնելու են ֆեոդալներ: Խնդիր ունենք գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման հետ, բայց դա բոլորովին այլ հարթության վրա պետք է տեղավորվի՝ ոչ ի վնաս սեփականատիրոջ»,– շեշտեց նա:

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը երկու ձեռքով է կողմ օրենքին: Այստեղ գյուղատնտեսական նշանակության 300 հեկտար հող չի մշակվում նաև սեփականատիրոջ գյուղից դուրս գտնվելու պատճառով:

«Ովքեր հրաժարվում են քաղաքացիությունից, ինչո՞ւ պետք է հող ունենան, հակասում է Սահմանադրությանը: Այսինքն՝ եթե հող է ստացել գնացել է, պե՞տք է այն մնա, այդ դեպքում թուրքերին էլ հող հատկացնենք: Պետք է նրանց անպայման զրկել սեփականության իրավունքից: Հայրենիքին կարողանում են մի բանով օգտակար լինեն, թող գան օգնեն: Գնան այլ տեղ մնան, երբ այստեղ պատերազմական վիճակն ավարտվի, գան ասեն՝ մեր հողը տվեք»,– պնդեց նա:

Եղեգնուտից շատերն են այս պահին Ռուսաստանի Դաշնությունում բնակվում: Մարգարյանը չի հաշվարկել, թե այդպիսի քանի բնակիչ կա և որքանն են քաղաքացիությունից հրաժարվել:

«Բավականին լուրջ թիվ է: Դրսում ապրելով՝ հողի բիզնես են անում: Զանգում են, ասում՝ հարգելի գյուղապետ, ես իմ հողը վարձակալությամբ տվել եմ ուրիշին, նա հիմա պետք է մշակի, հողին հանկարծ չկպնես»,– ասաց Եղեգնուտի ղեկավարը:

 

Մանյա Պողոսյան

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards