Մեծ Բրիտանիայի բնակիչներին ցուցադրելու են Եղիսաբեթ Երկրորդի զգեստապահարանը
SOCIETYՄեծ Բրիտանիան պատրաստվում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 90-ամյակին նվիրված հանդիսություններին: Հաջորդ տարի տոնական միջոցառումների շրջանակներում կկազմակերպվի թագուհու հագուստի ցուցահանդեսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին:
Այնտեղ կներկայացվի ավելի քան 150 զգեստ, ներառյալ երեկոյան զգեստներն ու հանդերձները, որոնցով Եղիսաբեթ Երկրորդը ներկա Է եղել պաշտոնական ընդունելություններին եւ հանդիպումներին: Բացի հագուստից, ցուցահանդեսի այցելուներին կցուցադրեն պայուսակներ, աքսեսուարներ ու զարդեր:
Ցուցադրանքը կբացվի ապրիլի 21-ին՝ թագուհու ծննդյան օրը Շոտլանդիայի Հոլիրուդյան պալատում, այնուհետեւ կփոխադրվի Անգլիա՝ Բուքինգհեմյան պալատ եւ Վինձորի դղյակ:
Եղիսաբեթ Երկրորդը գահ Է բարձրացել 25 տարեկան հասակում՝ 1952 թվականին իր հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի վախճանվելուց հետո: Նա գերազանցել Է իր նախատատի՝ Վիկտորիայի ռեկորդը եւ ամենաերկար կառավարող թագուհին Է դարձել Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում. նա գահին Է գտնվում արդեն ավելի քան 63 տարի:
2012 թվականին թագուհու կառավարման 60-ամյակի առթիվ Բուքինգհեմյան պալատում կազմակերպվել Է բրիտանական գահի թանկարժեք իրերի ցուցահանդես: Հավաքածուն ներառում Էր 10 հազար ադամանդ:



