Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


ՄՔԶՄԿ-ի ներկայացուցչությունը Հայաստանում

BLOG

Նարեկ Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվրոպան ողողած գաղթականության խնդրի հրատապ լուծման անհրաժեշտությունը բոլորն են զգում: Առավել ևս, մեծանում է այն կազմակերպությունների հեղինակությունը, որոնք տարիներ շարունակ զբաղվում են միգրացիայի հարցերով: Դրանցից է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը /ՄՔԶՄԿ/, որն հիմնադրվել է «Շվեյցարիայի Համադաշնության և Ավստրիայի Հանրապետության միջև Վիեննայում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հիմնադրման և գործունեության մասին» 1993թ. հունիսի 1- ի համաձայնագրով: Այժմ ՄՔԶՄԿ- ն ունի 15 անդամ` Ավստրիան, Բոսնիան և Հերցեգովինան, Խորվաթիան, Չեխիան, Հունգարիան, Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սերբիան, Սլովենիան, Բուլղարիան, Շվեդիան և Շվեյցարիան: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Վիեննայում, այլ տարածաշրջանային ներկայացուցչություններ ունի Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Լատինական Ամերիկայում, իսկ ՄԱԿ- ում ունի դիտորդի կարգավիճակ: ՄՔԶՄԿ- ն համագործակցում է ԱՊՀ պետությունների հետ, գրասենյակներ ունի Վրաստանում և Մոլդովայում:

Կազմակերպության նպատակը միգրացիայի բնագավառում նորարարական, համապարփակ և կայուն քաղաքականության մշակումն ու իրականացումն է` երևույթը ժամանակին բացահայտելու, դրա հիմք հանդիսացող պատճառների դեմ պայքարելու, մուտքի վերահսկման գործիքները ներդաշնակեցնելու և այլ միջոցներով: Այդ ամենի հաշվառմամբ էլ համակարգվում են օտարերկրացիների ապաստանի տրամադրման և փախստականներին առնչվող մյուս հարցերը: Կազմակերպությունն ուսումնասիրում է առկա և հնարավոր միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպայի ընդունող պետություններ, հետևում և վերլուծում է միգրանտների ծագման հիմնական երկրների իրավիճակը և մշակում միգրացիոն շարժումների հսկողության միջոցներ: Կազմակերպությունն համագործակցում է ՀՀ կառավարության հետ` իրականացնելով սահմանների կառավարման, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի կառավարման ծրագրեր:

Մասնավորապես, ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունը ակտիվ մասնակցում է միգրացիայի ոլորտում գործող Բուդապեշտի և Պրահայի գործընթացներով տեղի ունեցող միջոցառումներին, իսկ այդ գործընթացների քարտուղարությունն իրականացնում է հենց ՄՔԶՄԿ- ն: 2014թ. դեկտեմբերի 23- ին ուժի մեջ մտած «Աջակցություն միգրացիայի և սահմանների կառավարմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագրով, որի արժեքը 4 մլն եվրո է, իսկ տևողությունը 3 տարի, նախատեսվում է, թե ինչ ծրագրեր է իրականացնելու ՄՔԶՄԿ Հայաստանում բացվելիք ներկայացուցչությունը:

Կառավարության ս.թ. հոկտեմբերի 29- ի նիստում հավանության արժանացած համաձայնագրով կարգավորվում են Հայաստանում կազմակերպության կարգավիճակի և վերջինիս արտոնությունների և անձեռնմխելիության հետ կապված հարցերը: Մասնավորապես, ՄՔԶՄԿ- ն իրավունք է ստացել հիմնել իր ներկայացուցչությունը Հայաստանում, իր գործունեությունն իրականացնելու համար աշխատանքի ընդունել տեղացի և օտարերկրացի անձնակազմ: Կազմակերպության ներկայությունը Հայաստանում կնպաստի ներկա և հետագա ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement