Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի

ECONOMICS

«Փաստ» օրաթերթի թղթակիցը փորձել է պարզել, թե ի՞նչ կտան գնաճի թեմայով խորհրդարանական լսումները

 

Ազգային ժողովը գնաճի թեմայով հունվարի 23–ին խորհրդարանական լսումներ կանցկացնի: Երեկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին հանձնարարեց լսումներին ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, գնահատելով լսումների պրակտիկան, ազդեցությունն ու կարևորությունը, «Փաստ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը բխել է նաև հանրապետության նախագահի անցկացրած խորհրդակցությունից: Ըստ նրա՝ սպասվող լսումները նշված խորհրդակցության կարևոր հետևանքն էին:

«Ճիշտ է, որ ԱԺ–ն նման լսումներ իրականացնի և առաջ ընկնի դեպքերից: Վերջին հաշվով՝ պատգամավորները ներկայացնում են ժողովրդի շահերը: Հետևաբար լսումները պետք է տեղին ու ժամանակին լինեն: Լսումներն ավելորդ չեն, ընդհակառակը՝ ես անգամ ուշացած եմ համարում: ԱԺ–ն այն տեղն է, որտեղ պետք է ոչ միայն կուսակցությունների, համապատասխան հանձնաժողովների, այլ պետական մարմինների, նաև տնտեսական բլոկի ներկայացուցիչներ ու փորձագետներ լինեն:

Լսումները հետաքրքիր են նրանով, որ տարբեր տեսակետներ լսելով` հնարավոր կլինի հնարավորությունների ստեղծման, ինչ–որ լծակներ գործարկելու մի մոդելի գալ: Վերջին հաշվով՝ սա ինքնանպատակ չէ, որ լսենք, հետո ասենք՝ լավ է, վատ է, կամ ոչ մի ճար չկա, թողնենք ու գնանք: Առհասարակ գնաճից բխող խնդիրները պետք է դիտարկել սոցիալ–տնտեսական համատեքստում՝ տնտեսականն ու սոցիալականը միասին վերցրած: Գնաճը ենթադրում է, որ ձեռնարկությունների եկամուտները, հարկերն ավելանում են:

Իսկ երբ տնտեսականից հեռանում ենք ու անցում կատարում սոցիալականի՝ մատնանշում ենք աղքատությունը, գործազրկությունը, որոնք կարող են սրվել առկա գնաճի հետևանքով: Հիմա ո՞րն է կարևորը՝ սոցիալականը, թե տնտեսականը: Կոնսեսուսի ինչ–որ մոդել պետք է լինի, որոշումները պետք է ներդաշնակ լինեն: Որքա՞ն մաս պետք է զոհաբերել հանուն տնտեսականի, և որքանը՝ հանուն սոցիալականի: ԱԺ–ն հենց նշվածը քննարկելու հարթակն է»,–ընդգծեց Գ. Մակարյանը:

Վերջինիս խոսքով՝ գնաճը զսպելու առումով պետական մարմինների աշխատանքը բավարար չէ:

«Կառավարության կողմից դեռ քայլեր չեն արվել, մինչդեռ պետական մարմինները պետք է կոնսոլիդացնեն իրենց ուժերը և համատեղ աշխատեն: Սոցիալ–տնտեսական վերլուծություններ չկան: Օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը հաշվարկ չունի, թե ռիսկ կա՞, որ թանկացումների հետևանքով աղքատության ցուցանիշը կավելանա:

Վստահ եմ՝ այդ ռիսկը կա: Հիմա 29,4% է ու չի բացառվում, որ երկու ամիս հետո հասնի 35%–ի կամ նույնիսկ անցնի այդ թվից, որովհետև մարդկանց հնարավորությունները եկամուտների առումով նույնն են մնալու, բայց իրենք ամեն ինչ թանկ են գնելու»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չկա նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության վերլուծությունն այն մասին, թե որքան նոր արտադրանքներ կլինեն թանկացումների հաշվին կամ որքան ներդրողներ կհայտնվեն:

«Ընդհանուր առմամբ՝ աշխատավարձերի, աշխատատեղերի, ընդհանուր ներդրումների, բիզնեսի եկամտաբերության կամ զարգացման առումով վերլուծություններ ևս չկան: Կենտրոնական բանկը ևս չունի այն վերլուծությունները, թե որքան գումար պետք է բաց թողնի պահուստային ֆոնդերից, որ գոնե ժամանակավոր զսպի գնաճը: ԿԲ–ն նաև չգիտի, թե որքան ժամանակ պետք է զսպի, իսկ հավերժ չի կարող: Մենք 100 միլիոն դոլարներ ենք ծախսել զսպման քաղաքականությունների վրա: Արդյունքում ոչինչ չենք ստացել, բայց փոխարենը ծախսել ենք պահուստային գումարները: Գնաճը զսպելու համար կարիք կա՞ այսքան անտեղի ծախսել գումարները»,– ասաց Գ. Մակարյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը հայտնեց, որ ինքը ևս մասնակցելու է ԱԺ լսումներին ու տնտեսական մասով ելույթ է ունենալու:

 

Աննա Բադալյան

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System