Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9766 մարդ
SOCIETYԸնթացիկ տարվա առաջին իննը ամիսների ընթացքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9766 մարդ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 6,2%-ով: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:
«Անցած 9 ամիսների ընթացքում Հայաստանում կենդանի ծնունդները կազմել են 30666 մարդ, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա առաջին ինն ամիսների համեմատությամբ արձանագրվել է ծնունդների նվազում 2,5%-ով: Իսկ մահացությունների թիվը նշված ժամանակահատվածում կազմել է 20900 դեպք, ինչը 0,7% -ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից», - ասաց Կարինե Կոյումջյանը:
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը հավելեց, որ մահացության ցուցանիշների շարքում մինչև մեկ տարեկան երեխաների մահերը հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ի դրությամբ կազմել են 280 դեպք, և 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,6%-ով:



