Ս. Օհանյանը՝ գեներալների կողմից նախարարի թեկնածու ունենալու մասին. «Ժողովուրդ»
POLITICS«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին որևէ ասելիքով չի ցանկանում հանդես գալ:
Նախկին նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե օրեր առաջ իր մասնակցությամբ «գեներալական սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այդ շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը:
«Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու: Ընթացակարգեր կան»,- նշեց նա՝ հրաժարվելով այլևս պատասխանել մեր հարցերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



