Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Վահրամ Բաղդասարյանն ընդդիմադիրներին մեղադրում է ժողովրդին մոլորեցնելու մեջ

POLITICS

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե իշխանությունները մտավախություն ունեն, որ չեն կարողանալու անցկացնել սահմանադրական բարեփոխումները և սկսել են կեղծիքների ճանապարհով գնալ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատգ ամավորը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմությունը ընտրություններից 1 տարի առաջ սկսում է թմբկահարել, թե ընտրությունները կեղծված են:

«Հանրապետականը դեռևս նույնիսկ ակտիվ քարոզարշավ չի սկսել, սակայն ընդդիմադիրներն արդեն խոսում են կեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման մասին: Դա ընդամենը իմիտացիա է, և նրանք փորձում են մոլորեցնել ժողովրդին: Նրանք հայտարարում են, որ բովանդակային քննարկումների չեն մասնակցելու, սակայն տեսնում եք, որ տեսախցիկների առաջ նրանք անմիջապես ակտիվորեն քննարկման փուլ են մտնում: Եթե նրանք արդեն վստահ են, որ ընտրությունները կեղծված են, էլ ինչո՞ւ են այսքան աղմուկ բարձրացնում նույնականացման քարտերով քվեարկելու հարցի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ եթե իշխանությունները մարդկանց թույլ չտան նույնականացման քարտերով քվեարկության գնալ, ընդդիմադիրներն ասելու էին, թե այդ 180 հազարից ավելի քաղաքացիները իրենց ընտրողներն են, «ոչ»-ի կողմնակիցներն են և պետք չէ նրանց զրկել քվեարկելու իրավունքից:

Անդրադառնալով վարչական ռեսուրսների կիրառման մասին խոսակցություններին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն դեռ ակտիվ քարոզչություն չի սկսել և ընդամենը շտաբում քննարկում է մարտավարությունը: «Երբ մենք կսկսենք քարոզարշավը, դուք կհետևեք և, եթե կտեսնեք ինչ-որ պարտադրանքներ, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր, կբարձրաձայնեք այդ մասին»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ վերջին 4 ամիսների ընթացքում եղած քննարկումների արդյունքում կարող է ասել, որ քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի մեծ մասը հակված է սահմանադրական բարեփոխումենրին «այո» ասել:

Ամեն դեպքում, իշխանությունները կողջունեն «ոչ»-ի ճամբարի ցանկացած գործողություն, որը կլինի օրենքի սահմաններում: «Եթե կլինեն գործողություններ, որոնք կլինեն ոչ օրենքին համապատասխան, բնականաբար, իրավաբանները պետք է արձագանքեն կարգ ու կանոն հաստատելու համար»,-ընդգծեց Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիրներին դուր չի եկել իր այն հայտարարությունը, թե իրավապահները պետք է արձագանքեն «ոչ»-ի ճամբարի գործողություններին:

Հարցին, թե ի՞նչ է նկատի ունի՝  ոչ օրինական գործողություններ ասելով, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ օրինական գործողություն ասելով՝ ես նկատի ունեմ, հակապետական, հեղափոխական կոչերը: Այն, ինչը տեղավորվում է օրենքի սահմաններում, մենք ողջունում ենք: Դուք նաև վերջին հավաքների ընթացքում տեսաք, որ ոստիկանությունն աջակցում էր, որ հանրահավաքներն անցնեն պատշաճ մակարդակով: Եթե օրենքի սահմաններում է արվում ամեն ինչ, այդտեղ որևէ խնդիր չկա և խոչընդոտ չի կարող լինել: Սական դուք գիտեք, թե ինչն է օրենքի սահմաններից դուրս և իրավապահները կարգ ո ւ կանոն պետք է հաստատեն նման դեպքերում»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը;

Նա հավելեց, որ իրավապահներն իրավունք չունեն ձեռքերը ծալած կանգնել պատի տակ և լուռ հետևել, թե ինչ է կատարվում: Բաղդասարյանի խոսքով՝ իրավապահները պետք է հետևեն, որպեսզի, օրինակ, խաղաղ ցույցերի ժամանակ սադրիչներ չհայտնվեն:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6