Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել»

SOCIETY

Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա, «Փաստ» օրաթերթի թղթակցի հարցերին պատասխանում է Բաբկեն Պիպոյանը 

Սեղմած գազի, դիզվառելիքի և բենզինի թանկացման ֆոնին սպառողներին հետաքրքրող հարցերի շարքում տրանսպորտի հնարավոր թանկացումն է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հարցը պետք է քննարկել երկու հարթության մեջ՝ ինչ կարող է լինել տեսականորեն, և ինչ կարող է լինել գործնականում:

«Թվացյալ՝ հեղուկ գազի և դիզվառելիքի թանկացումը ամենաշատն ազդելու էր հենց տրանսպորտի վրա, որովհետև մատուցվող ծառայության ինքնարժեքի մեջ տեսակարար կշռով այն մեծ տեղ է զբաղեցնում: Տրամաբանություն կար, որ կթանկանար: Բայց առանձնացված ոլորտներում այն ազդեցություն չի ունենա:

Սկսենք տաքսիներից: Այս ոլորտում անընդհատ խոսվում էր թանկացումների մասին, բայց որոշ օպերատորներ եկան Հայաստան ու գները որոշ դեպքերում անգամ նվազեցին: Այստեղ այլ գործոն էլ կա՝ հասարակությունը վճարունակ չէ և գումար աշխատելու խնդիր կա: Տաքսի վարելով հնարավոր է որոշ գումարներ աշխատել, ինչը այլ հարթություններում շատ ավելի բարդ է: Եթե տաքսիները թանկանան, դրանցից օգտվողների թիվը կնվազի, իսկ եթե նվազի, վարորդը չի կարողանա գումար աշխատել:

Եթե անգամ թանկացման մեկ–երկու փորձ լինի, հին գնին կանցնեն, որովհետև որոշ ցանցեր չեն թանկացնի: Իսկ եթե բոլորն իրար հետ թանկացնեն, մարդիկ այլընտրանքային տրանսպորտի միջոց կփնտրեն: Տաքսու վարորդները, հասկանալով, որ հաճախորդների են կորցրել, հին գները կսահմանեն»,–ասաց նա:

Անդրադառնալով քաղաքային տրանսպորտին, մեր զրուցակիցը շեշտեց.

«Ներքաղաքային տրանսպորտը չի թանկանա երկու պատճառով: Նախ՝ Երևանում կառուցվում է երթուղային ցանց, և այստեղ կյանքի կկոչվի ամբողջական բարեփոխումների փաթեթ: Ներքաղաքային տրանսպորտի ամբողջական մեխանիզմ է մշակվում, և այստեղ ոչ թե փուլային, այլ փաթեթային փոփոխություն կլինի:

Չի բացառվում անգամ, որ մեկի համար գինը թանկանա, մյուսի համար՝ նվազի: Դա կախված է նրանից, թե վճարման համակարգում մենք ժամ, թե, օրինակ, կանգառ կֆիքսենք: Չի բացառվում, որ ինչ–որ մեկը երկու կանգառ կգնա 60 դրամով, մյուսը՝ հինգ կանգառ՝ 100–ով: Կարծում եմ, մյուս քաղաքներում ներքաղաքային տրանսպորտի գինը չի փոխվի, որովհետև հիմնականում նոր քաղաքային իշխանություններ են: Քաղաքական որոշմամբ կփորձեն զսպել գինը»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մի փոքր բարդ կլինի զսպել միջքաղաքային տրանսպորտի թանկացումը. «Երկու քաղաքները, մարզերն իրար կապող տրանսպորտային միջոցներում որոշակի թանկացում է կանխատեսվում: Նման դեպք արդեն գրանցվել է, կարծում եմ՝ էլի կլինեն թանկացումներ: Թերս, ամենաշատը պետք է այստեղ թանկացման սպասել»:

Հարցին, թե ի՞նչու է դժվար զսպել նշված ոլորտում կանխատեսվող թանկացումները, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ես թվարկեցի այն հանգամանքները, համաձայն որոնց մնացած ոլորտներում տրանսպորտային գները չեն թանկանա: Միջքաքաղաքային տրանսպորտի ոլորտում վերոնշյալ արգումենտներն այդքան ուժեղ չեն: Տեսեք՝ շարժակազմը շահագործվում է և Երևան է գալիս սահմանափակ քանակությամբ մարդկանցով: Նույնքան սահմանափակ քանակով քաղաքից մարզ է գնում:

Ի դեպ՝ կան մարզեր, որ մինիմալով են աշխատում: Բացի այդ՝ այստեղ գնի կարգավորման մեխանիզմ են հանդիսանում նաև տաքսիները, որոնք մարզից մարզ, կամ մարզից քաղաք են տեղափոխում մարդկանց: Օրինակ, Գյումրիից Երևան եկող և՛ տրանսպորտ կա, և՛ տաքսիներ: Երբ տաքսիների գներն էժան են լինում, տրանսպորտը այդ գնին դիմանալու համար հնարավորինս մինիմալ գին է սահմանում: Իսկ հիմա չի բացառվում, որ տաքսու վարորդը մարզից Երևան գալու համար 100, 200 կամ 500 դրամով թանկացնի գինը: Ինչո՞ւ: Նախ միշտ չէ, որ ինքը գալիս է 4 հոգով:

Բացի այդ՝ Երևան գնալ գալու համար նա թանկացումներից հետո 1000 դրամ ավելի գումար է ծախսում: Բնականաբար, նա փորձելու է այդ գումարը հետ բերել: Իսկ երբ տրանսպորտի պատասխանատուները տեսնեն, որ տաքսու վարորդը թանկացրել է գինը, թանկացնելու տեղ են ունենում նաև իրենք: Սրանք են այն պատճառները, որոնց համաձայն միջքաղաքային տրանսպորտի ոլորտում չեն գործում այն զսպող մեխանիզմները, որոնք կգործեն ներքաղաքային ու քաղաքային տաքսիների մասով»:

Հարցին, թե տրանսպորտի ոլորտում, այնուամենայնիվ, կամայական թանկացումները կանխատեսելի՞ են, Բ. Պիպոյանն ընդգծեց. «Իհարկե: Բերեմ ամենադիպուկ օրինակը: Հեղուկ գազի մեկ խորանարդ մետրը թանկացել է 17 դրամով: Եկեք տեսնենք, թե ո՞ր գազալցակայանն է 17 դրամով թանկացրել: Թանկացրել են 20, 25, 30 դրամով»:

 

Աննա Բադալյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League