Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Կրակ և ցասում. բեսթսելլեր, թե՞ իրողություն

INTERNATIONAL NEWS

Ամերիկյան հայտնի լրագրող Մայքլ Վուլֆի՝ «Կրակ և ցասում Սպիտակ տանը» գիրքը հաշված օրերի ընթացքում բեսթսելլերի վերածվեց, որովհետև միայն առաջին 3 օրերի ընթացքում վաճառվեց ուղիղ 1 միլիոն օրինակով, և դեռ 3 միլիոնից ավելին էլ դրա էլեկտրոնային տարբերակը նախընտրեցին:

Թրամփի կողմնակիցների կարծիքով՝ Վուլֆի շարադրանքը պարզունակ զրպարտություն է: Բայց շատ են նաև նրանք, որոնք համոզված են, որ լրագրողին հաջողվել է ճշմարտությունը վեր հանել: Ի դեպ, Վուլֆի ճշմարտությունների ճշմարտությունն այն է, որ նախագահական ընտրություններին Թրամփը մասնակցում էր ոչ թե հաղթելու, այլ իր ապրանքանիշը գովազդելու և նոր կարողություն դիզելու համար:

Հետևաբար, արձանագրված հաղթանակը, նախ և առաջ, ընտանիքի ու թիմի համար է անակնկալ դարձել՝ ոչ թե ուրախության, այլ մտահոգության առիթ հանդիսանալով: Հեղինակի պնդմամբ՝ գիրքը գրելիս ինքը զրուցել է Դոնալդ Թրամփի, նրա ընտանիքի ու թիմի գրեթե բոլոր անդամների, մի խոսքով՝ շուրջ 200 մարդու հետ:

Եվ այն հանգամանքը, որ Վուլֆի հիմնական զրուցակիցներից մեկը՝ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը, գրքի շուրջ տեղի ունեցած սկանդալի արդյունքում զրկվեց Բրեյթբարտ աջակողմյան պահպանողական լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահի իր պաշտոնից, Թրամփին չհամակրողների մոտ կայուն տեսակետ է ձևավորել, որ լրագրողը չի ստում (ի դեպ, Բենոնը դեռ հրապարակայնորեն չի հայտարարել՝ արդյո՞ք լրագրողին իսկապես ասել է, թե Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների և ռուս իրավաբան Լյուդմիլա Վեսելնիցկայայի հետ հանդիպումը դավաճանություն է որակում…կամ՝ արդյո՞ք ինքն է այն հայտարարության հեղինակը, որ եթե հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը զբաղվի Թրամփի ֆինանսական խնդիրներով, նրա վերջը կգա…):

Մինչդեռ քննադատները մատնանշում են բազմաթիվ սխալներ: Օրինակ՝ հեղինակը խոսում է երբևէ տեղի չունեցած նախաճաշի միասին, կամ՝ շփոթում է երիտասարդ լրագրողին նույն անունն ունեցող ազդեցիկ իրավաբանի հետ: Կամ՝ հրապարակել է բաներ, որոնք վերաբերել են երրորդ անձերի և հարկ չի համարել կոնկրետ տեղեկությունները կոնկրետ մարդկանց հետ ճշտել (հիշենք Բրիտանիայի էքսվարչապետ Թոնի Բլերի օրինակը, որը հայտարարեց, թե լրագրողն ուղղակի ստել է, երբ գրքում ներկայացրել է, թե ինքն, իբր, կապվել է Թրամփի նախընտրական շտաբի հետ ու նրանց տեղեկացրել, որ բրիտանական հետախուզությունն աչքը չի կտրում թեկնածուի շտաբից):

Շատ են նաև այնպիսի եզրակացությունները, որոնց կարող ես վերաբերվել՝ Ճաշակին ընկեր չկա փիլիսոփայությամբ: Այսինքն՝ կուզես կհավատաս, կուզես՝ ոչ: Մեջտեղում ոչ մի ապացույց չկա: Միևնույն ժամանակ, այս ամենով հանդերձ, գրքի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում, և շատերն են համոզված, որ ընդհանուր առմամբ՝ թրամփիզմը, Թրամփը և Թրամփի Սպիտակ տան ձեռնարկատիրական, նյույորքյան անհատականության կանոններով վեր սլացող ոգին ճշմարտացիորեն է արտացոլված:

Վերջին պնդումը հատկապես ամերիկյան դեմոկրատների սրտով է, որովհետև նրանք համոզված են, որ փոքրիկ Վաշիգթոնում շատ են պայմանականությունները, որ այստեղ դժվար են ընկալում նյույորքյան անհատական հաջողության, առևտրականության և թիմային աշխատանքն արհամարհելու ոգին:

 Դե իսկ այն հանգամանքը, որ լրագրողն, ասես՝ հպանցիկ, առաջ է քաշել նաև ԱՄՆ սահմանադրության 25–րդ դրույթը, ըստ որի՝ եթե երկրի փոխնախագահն ու կաբինետի մեծ մասը հանդես գան հայտարարությամբ, որ ներկայիս նախագահն ի վիճակի չէ կատարել իր գործառույթները, հնարավոր կլինի շատ արագ իմփիչմենթի հասնել, դեմոկրատներին այնպես է ոգևորել, կարծես՝ Մայք Փենսն ու ողջ Սպիտակ տունն արդեն իսկ նման հայտարարությամբ են հանդես եկել, և Թրամփը հենց այս պահին է ցասման և իմփիչմենթի կրակի մեջ հայտնվել:

 

 Գոհար Սիմոնյան

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education