Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային բնականոն ընթացք
SOCIETYԱնցնող շաբաթ հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակների 2354 դեպք, ինչը բավական ցածր է նախորդ 5 տարվա հիվանդացության շեմից:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկմանազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը` անդրադառնալով Հայաստանում տիրող վիրուսային իրավիճակին: «Համաճարակային իրավիճակն այս պահին հանրապետությունում հանգիստ է»,- նշեց մասնագետը` հավելելով, որ դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:
«Փակ տարածքներում օդափոխություն չիրականացնելով՝ մենք նպաստում ենք այդ վարակների տարածմանը: Հիվանդանալիս պետք է դիմել բժշկի ու դուրս չգալ տնից, խուսափել հասարակության հետ շփումից: Ձեռքերը հաճախ լվանալ օճառով, քանի որ հայտնի հարուցիչների 60 տոկոսը եղունգների տակ են լինում»,- խորհուրդ է տալիս մասնագետը և ընդգծում. «Փռշտոցի ու հազի ժամանակ ձեռքով բերանը փակելը նպաստում է օդակաթիլային վարակների տարածմանը»ը: Փոխարենը բերանը կարելի է փակել անձեռոցիկով կամ արմունկով, քանի որ արմունկով քիչ է շփումը իրերի և մարդկանց հետ:
Հոկտեմբերի 22-ին Առողջապահության նախարարության հրավիրած ասուլիսիժամանակ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինկենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ իրականացված լաբորատորհետազոտությունների արդյունքներով հանրապետությունում շրջանառում են սուր շնչառական վարակների ադենովիրուս և ռինովիրուս հարուցիչները: Գրիպի Ա և Բտեսակների հարուցիչներ չեն արձանագրվել:
Սովորաբար դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք, որոնցից առաջինն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը`դրան հաջորդող տարվա փետրվարից:
Նախարարությունը գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացնում է շաբաթական մոնիթորինգ:



