Yerevan, 07.February.2026,
00
:
00
BREAKING


Վարդենիսում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն

SOCIETY

ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել են Վարդենիսի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, բացման արարողության Õ �ամանակ ֆերմերների, անասնաբույժների և գյուղատնտեսությամբ զբաղվող այլ անձանց շրջապատում Ռիչար Միլսը հայտարարել է, որ դեսպանությունը մեկնարկում է միամսյակ` նվիրված գյուղի ու գյուղատնտեսության զարգացման հարցերին:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման այս նոր կենտրոնը մեկն է այն երկու կենտրոններից, որ կառուցվել են Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում:

«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է: Դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով, աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»,-ասել է դեսպան Միլսը:

Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը խորհրդատվական ու բիզնեսի հետ կապված աջակցություն կցուցաբերի անասնաբույժներին, ֆերմերներին և ագրոբիզնեսի ներկայացուցիչներին՝ անասնաբուժության ու անասնաբուծության հարցերում: Վարդենիսի կենտրոնը նախատեսված է որպես տարածքային կառույց, որտեղից առաջադեմ փորձը հասանելի կդառնա մերձակա համայնքների համար: Լավագույն փորձը գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայություններ մատուցողներին, ինչպես նաև անասնաբուծությամբ զբաղվողներին հասանելի դարձնելը թույլ կտա հարստացնել գյուղում ապÖ �ող ու տնտեսավարող անձանց գիտելիքներն ու հմտությունները:

Կենտրոնը նաև կդյուրացնի նոր շուկաների հետ կապը և տեղաբնակներին կօգնի ֆինանսական ծառայություններից օգտվելու հարցում: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի Գեղարքունիքի մարզի 7 համայնքների 2000-ից ավելի ֆերմերների: Կենտրոնի հիմնադիրները հավատացած են, որ խորհրդատվական ծառայությունների արդյունավետ համակարգը կօգնի անցում կատարել ռեսուրսատար գյուղատնտեսությունից դեպի նոր տեխնոլոգիաների շուրջ կառուցված գյուղատնտեսություն, ինչը կհանգեցնի արտադրողականության բարձրացման ու եկամուտների ավելացման: «Այս կենտրոնի միջոցով ձեռք բերած գիտե լիքները, հուսով ենք, թույլ կտան բարելավել ֆերմերների մասնագիտական հմտությունները, կատարելագործել և առավել հեռանկարային դարձնել նրանց գործունեությունը», - ասել է դեսպան Միլսը:

Սա երկրորդ նմանատիպ կենտրոնն է, որ հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» (DPESSA) երկամյա ծրագրի ներքո, որը մեկնարկել է 2014թ. փետրվարին: Ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ նպատակ ունի հզորացնել գյուղական համայնքները՝ օգնելով վերհանել տնտեսական աճի առկա հնարավորություններն ու ձևավորել այնպիսի հմտություններ, որոնք թույլ կտան առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից: «Մենք չենք կարող մոռանալ, որ ՀայաստÕ �նի տնտեսական աճի խոշորագույն շարժիչներից մեկը հենց այնպիսի գյուղական համայնքներն են, ինչպիսին է Վարդենիսը: Ուստի առաջիկա մեկ ամսում դեսպանությունը կփորձի ներկայացնել գյուղատնտեսության նախարարության, հայ ֆերմերների, տեղական պաշտոնյաների հետ մեր բազմակողմ աշխատանքն ուղղված գյուղի զարգացմանը: Որպես գործընկեր` մենք այստեղ ենք` ապահովելու գիտելիքներ, հմտություններ, գործիքներ ու ռեսուրսներ, որ անհրաժեշտ են ջանասեր հայ ֆերմերներին՝ տեղական սպառման համար սննդամթերք ապահովելու և տեղական ու տարածաշրջանային շուկաներում մրցունակ լինելու համար»,-ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և համայնքի ներկայացուցիչներ:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live