Հայկական իժերի երկու ընտանիք բնակեցվեց Լոս Անջելեսի կենդանաբանական այգում
SOCIETYՀայկական իժերի երկու ընտանիք լրացրեց Լոս Անջելեսի կենդանաբանական այգու Ամֆիբիաների և սողունների բաժինը:
Վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, սա Լոս Անջելեսի կենդանաբանական այգում առաջին հաջողված դեպքն էր, երբ երկու իժերի զույգը, լինելով անազատության մեջ, ձվադրումից կարողացավ ծնել ութ ձագ:
«Հայկական իժերը անազատության մեջ դժվարությամբ են բազմանում, քանի որ դրանք սովոր են ապրել հայկական լեռներում, որտեղ սարերում ձյուն է լինում: Այդ պատճառով մենք ստիպված էինք արհեստականորեն ստեղծել հայկական ձմեռվա պայմանները արևոտ Լոս Անջելեսում», - ասել է Լոս Անջելեսի կենդանաբանական այգու Ամֆիբիաների և սողունների բաժնի ղեկավար Յան Ռեչիոն:
Մի քանի տարվա ընթացքում անհաջող խաչասերման փորձերից հետո որոշվել էր փոխել մարտավարությունը և այս կենդանատեսակի ներկայացուցիչներին օգնել բազմանալ: Նախ ստեղծվեց քարքարոտ սար հիշեցնող միջավայր, այնուհետև՝ հայկական լեռների ցրտաշունչ ձմեռվա միջավայր:



