«Ժողովուրդ». Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը՝ Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն
SOCIETYԱյս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը՝ Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն։ Հիշեցնենք, նա բնակվում է նույն այն բակում, որտեղ ժամանակին ապրել Է ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ «Դեռ պարիսպը չեն դրել, սպասում եմ, տեսնենք, ինչ կլինի, իսկ հիմա քեռուս տանն եմ մնում։ Մենակ մարդ եմ ու չգիտեմ Էլ ոնց եմ կարողանալու գնալ այնտեղ և ապրել»,– «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց Կարինե Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին, այդ թվում երկու մանկահասակ երեխաներին սպանել Էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



