Թբիլիսիում առյուծը հարձակվել է քաղաքացու վրա. ականատեսներ
SOCIETYԹբիլիսիում Հերոսների հրապարակի մոտակայքում առյուծ է նկատվել։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ականատեսները պատմել են, որ ենթադրաբար մեկ մարդ առյուծի զոհ է դարձել:
Ականատեսները նշում են, որ տեսել են, թե ինչպես է առյուծը հարձակվում տղամարդու վրա։ Մի քանի մարդ կարողացել է փախուստի դիմել։ Մարդիկ խուճապի մեջ են։
Դեպքի վայր են մեկնել հերթապահ ոստիկանները։ Մարդիկ պահանջում են ոչնչացնել կենդանուն։
Հիշեցնենք, որ Ճգնաժամերի կառավարման ու անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել էր, որ կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ քաղաքում չկան, և բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնում։
Հանգստյան օրերին Թբիլիսիում հեղեղում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 19 մարդ։ Քաղաքի կենդանաբանական այգին ևս տուժել է ջրհեղեղից, և կենդանիները կամ սատկել են, կամ էլ փախուստի դիմել։



