Yerevan, 12.July.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում հրավառությունների հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել. կան վիրավորներ

VIDEO

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 31-ին և այսօր՝ հունվարի 1-ին, հրավառության հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Աստղաձոր գյուղի Ազատամարտիկների փողոցի իրենց տանից, որտեղ էլ 8-ամյա Գոհար Սահակյանն ու 6-ամյա Արման Սահակյանը վնասվածքները ստացել են իրենց տանը հրավառություն կատարելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. և Ա. Սահակյանները քույր ու եղբայր են: Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Լատիշական փողոցում խոտի դեզ է այրվում: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերտաիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել 58-ամյա Վաչագան Սելոյանին պատկանող 400 հատ խոտի հակը: Պարզվել է, որ կրակը առաջացել է Վ. Սոլոյանի թոռնուհու՝ 11-ամյա Դիաննա Սոլոյանի կողմից հրաժայթիչի անզգուշության օգտագործման հետևանքով: Գ. Շամշյանի տեղկություններով վնասը կազմում է մոտ 400 հազար դրամ: Փաստի առթիվ Ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Փրկարարներին ու գյուղացիներին հաջողվել է կրակը մարել ժամը 02:30-ին: Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 00:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի առաջին միջմատային ծալքի պատռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մ. Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ 36-ամյա Արթուր Ամիրյանն է, ով վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում իրենց տան բակում հրավառություն կատարելու հետևանքով: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մեջլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Opening the Caucasus to Global Digital Wallet Users "Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage Health Fund for Children of Armenia is the Beneficiary of "The Power of One Dram" Program in JuneTeam Group, NVIDIA, and Firebird Announce a $500 Million Megaproject to Build a Regional AI Supercomputing Hub "Plain and Simple": Financial Literacy with AraratBankAmeriabank joins TOON EXPO to be held first time in MoscowIdram Participates in Panel Discussion on E-Commerce Development CooperationThe Power of One Dram Concludes Another Program with the 4090 FoundationArmenian alcoholic beverage producers appeal to international organizations to stop Georgia's blockade Ucom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer IDBank and Idram Team Visited the Heroes Rehabilitation CityChildren’s Day with Events and Discounts: Idram JuniorUcom and Impact Hub Yerevan Announce 2025 Fellowship Cohort Driving Armenia’s Circular Economy Transition AraratBank supported the “What? Where? When?” intellectual charity quiz IDBank at Cashless Forum Uzbekistan 2025: Building the Future of Customer-Centric Banking Unibank Sponsors the “Yerevan Dialogue” International ForumUnibank’s “Haghtanak” branch serves clients from 9:30 am to 7:30 pmAraratBank: Supporting the Creation of Wonder Kid Academy's Astronomical LaboratoryThird Annual “Mini Whoop Drone Racing 2025” International Competition Held with Ucom’s Support SoftConstruct Ranked 1st in Income Tax Contributions in Armenia in Q1 2025 IDBank is now in Kapan: Opening of a new branch