Ուզում եմ հավատալ, որ 2018 թվականը լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի. Արգամ Աբրահամյան
SOCIETYԱրգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար,քանզի փոխվում է երկրի կառավարման մոդելը՝ դառնալով խորհրդարանական պետություն: Սա նշանակում է , որ աննախադեպ մեծ և կարևոր է լինելու խորհրդարանի դերակատարումը մեզանում, և իմ ընտրողների քվեի շնորհիվ պատիվ ունեմ նման վճռորոշ ժամանակաշրջանում աշխատելու հայրենի խորհրդարանում:
Ինչպես նախկինում՝ որպես Արտաշատի քաղաքապետ, այժմ էլ՝ որպես պատգամավոր խորհրդարանում փորձելու եմ պաշտպանել ժողովրդի շահերն ու չհիասթափեցնել իրենց ձայնով ինձ խորհրդարան գործուղած հայրենակիցներիս:
Ուզում եմ հավատալ, որ 2018 թվականը լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի:
Թող ձեր օջախներում մշտապես թևածեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին:
Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն:



