Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթաց. 2017 թվականի ամփոփում

SOCIETY

2017 թվականին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը մտավ գործնական փուլ։ Գործընթացի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին ավելի վաղ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսել էին իրականացվել իրենց տեսակով աննախադեպ հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի, սպառողականության գնահատման և տնային տնտեսությունների վերաբերյալ։ 
2017թ. սկզբին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվեց մասնագիտական աշխատանքային խումբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ղեկավարությամբ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված բրիտանական WYGI խորհրդատվական ընկերությունը սկսեց աշխատել Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագծման ուղղությամբ։
Գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև գործընթացին հանրային լայն մասնակցությունն ապահովելու նպատակով ստեղծվեց «Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակ»-ը (transport.yerevan.am):
2017թ. ընթացքում խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց մեկ տասնյակ հաշվետվություն և զեկույց։ Մասնագիտական խումբը գումարեց 3 նիստ՝ խորհրդատուի ներկայացրած հաշվետվությունների քննարկման նպատակով։ 2017 թ. ավարտին խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի առաջարկը։
Մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքները 2017 թ.
Մասնագիտական աշխատանքային խումբը կազմված է պետական գերատեսչությունների, համայնքային կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ 2017 թ. հունիսից աշխատանքային խմբի անդամ են նաև Երևանի ավագանում ընդգրկված խմբակցությունների ներկայացուցիչները (ամբողջ կազմը՝ հետևյալ հղումով https://transport.yerevan.am/professional-group)։ 
2017 թ. մասնագիտական խումբը գումարեց երեք նիստ։ Ապրիլի 20-ին կայացած առաջին նիստի ընթացքում մասնագիտական խմբի անդամների հետագա դիտարկման և առաջարկների համար ներկայացվեց խորհրդատուի մեկնարկային հաշվետվությունը։ Հունիսի 22-ին կայացած երկրորդ նիստին խմբի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի են առնվել խորհրդատուի կողմից՝ հասարակական տրանսպորտի ցանցի մշակման աշխատանքների ընթացում: Սեպտեմբերի 14-ին կայացած երրորդ նիստի ընթացքում քննարկվեց խորհրդատուի կողմից մշակված հասարակական տրանսպորտի նախնական երթուղային ցանցը։
WYGI միջազգային խորհրդատուի մասին
WYG International Limited (Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ) ընկերությունը Մեծ Բրիտանիայում տեղակայված WYG միջազգային խորհրդատվական ընկերության մասնաճյուղն է։ WYGI-ը Եվրամիության երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրող ընկերությունների առաջին հնգյակում է՝ համաշխարհային մակարդակով։ WYGI-ն ԱՊՀ-ում և Արևելյան Եվրոպայի երկրներում նախագծերի իրականացման հարուստ գիտելիք ու փորձառություն ունի և իրագործել է շուրջ 110 նախագիծ, առավելապես՝ տրանսպորտային ոլորտում (խորհրդատուի մասին ավելի մանրամասն՝ հետևյալ հղումով https://transport.yerevan.am/Consulting-group
2017 թ. ապրիլին խորհրդատու ընկերությունը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի վերաբերյալ իր մեկնարկային հաշվետվությունը, նախնական երթուղային ցանցի առաջարկը ներկայացվեց սեպտեմբերին, իսկ նախագիծը՝ տարեվերջին։
Հիմնական սկզբունքներ, որոնք ընկած են բարեփոխման գործընթացի հիմքում
Դեռևս 2017 թ. ապրիլին կայացած մասնագիտական խմբի առաջին նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարեց, որ փոխլրացման սկզբունքով և միասնական կառավարման համակարգով գործող նոր համակարգի հանդեպ առաջադրվելու են բարձր տեխնիկական պահանջներ թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ 
«Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի ընթացքում նշեց Վահե Նիկոյանը։ 
Երթուղային նոր ցանցի նախագիծը
Ինչպես նախապես խոստացվել էր, 2017թ. ավարտվեցին ցանցի նախագծման աշխատանքները։ 2018 թ. հունվարի 18-ին այն կներկայացվի մասնագիտական աշխատանքային խմբի քննարկմանը՝ վերջնականացնելու նպատակով։ 
Հանրային մասնակցություն
Հիշեցնենք, որ ի սկզբանե գործընթացը մեկնարկեց թափանցիկության և հանրային մասնակցության սկզբունքի հիման վրա։ Այդ սկզբունքով էլ այն շարունակվելու է հետագայում։ 2017թ. ընթացքում մասնագիտական աշխատանքային խմբի բոլոր նիստերն ուղիղ հեռարձակվեցին գործընթացի պաշտոնական հարթակում՝ transport.yerevan.am կայքում։ 
Ամփոփելով, Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրում ուղղակիորեն կամ անուղղակի ներգրավված բոլոր կազմակերպություններին և անհատներին՝ խորհրդատու կազմակերպությանը, մասնագիտական աշխատանքային խմբի բոլոր անդամներին, լրագրողներին և մեր համաքաղաքացիներին՝ գործընթացի նկատմամբ ցուցաբերած բարձր մասնագիտական հատկանիշների, առաջարկների և խորհուրդների, արդյունավետ համագործակցության և պարզապես ուշադրության ու սրտացավության համար։ 
Վստահ ենք, որ 2018 թ., երբ գործընթացը մտնի հաջորդ փուլ, այն է՝ ցանցի հաստատման, ծառայության չափորոշիչների և սկզբունքների սահմանման, կառավարման և գնման հայեցակարգերի մշակման փուլ, մենք նույն արդյունավետությամբ ու համագործակցային մոտեցմամբ այդ փուլը կտանենք մինչև տրամաբանական ավարտ։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League