Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Լավրենտի Միրզոյան. «Լրագրողներն ինչպե՞ս են օրենքը խախտելով համագումար անցկացնում»

SOCIETY

Այսօր Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը: Միության նախագահ Աստղիկ Գևորգյանը հաշվետվություն ներկայացնելուց հետո հայտարարեց, որ իր թեկնածությունն այլևս չի առաջադրելու, սակայն մշտապես պատրաստ է կանգնել նորընտիր նախագահի կողքին և սատարել նրան:

Նրա ելույթից հետո ամբիոնին մոտեցավ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրաֆեսոր, լեզվաբան, խմբագիր Լավրենտի Միրզոյանը և հայտարարեց՝ համագումարն օրենքով չի անցկացվում: Նրա խոսքով նախ պետք է սկզբնական կազմակերպություններում տեղի ունենար ընտրություն. միության բոլոր անդամներին պետք էր նախապես իրազեկել համագումարի անցկացման, տեղի ու ժամի մասին:

«Համագումարը պետք է ունենար իր օրակարգը և աշխատակարգը, բայց ինչպես տեսաք, ոչ մեկն էլ չգիտեր, որ համագումար էր անցկացվելու: Ինձ զանգել են որպես միության հնագույն անդամի, ես էլ եկել եմ: Բայց չգիտեմ, թե համագումարի անդամ եմ, թե ոչ, վճռական ձայնի իրավունք ունեմ թե՝ ոչ: Համագումարի ղեկավար մարմին չկա, գրանցում չկա, հայտնի չէ, թե միության  քանի պատվիրակ է մասնակցում, քանիսն են բացակա, ինչու են բացակա: Այսինքն՝ աշխատակարգ պետք է լինի»,- ասաց Լ. Միրզոյանը:

Նրա համար նաև հասկանալի չէր, թե ինչու  համագումարին չեն մասնակցում միության անդամ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նա նաև նշեց, որ այսօր միության առջև բազում խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել:

«Բոլորը դժգոհում են եթերի լեզվից, մամուլի գրավոր խոսքից: Եվ համագումարում պետք է բովանդակային հարցեր քննարկվեին, բայց այս հավաքին մասնակցում են մարդիկ, ովքեր լրագրողների միության անդամ չեն: Պատահական մարդիկ են եկել: Շատ-շատերին տեսա, որոնք միության անդամ չեն, բայց եկել են:

Եվ այս պայմաններում ոնց պետք է քարտուղարություն և նախագահ ընտրենք, քանի որ ոչ մեկս մանդատ չունենք: Մենք ունենք կանոնադրություն, որը հաստատված է Արդարադատության նախարարության կողմից, բայց այդ կանոնադրությունն այսօր խախտում ենք, քանի որ կանոնադրությանը փաստորեն չի գործում: Ես առաջարկեցի, որպեսզի համագումար նախապատրաստող հանձնախումբ ստեղծվի, այդ հանձնախումբն աշխատի, նախապես լրատվամիջոցներով տեղեկացնի, որ այսինչ օրը  տեղի է ունենալու համագումար, այս օրակարգով, բայց ոչինչ չի արվել:

Ոչ մի լրատվամիջոց չի հայտարարել, որ համագումար է տեղի ունենալու: Ես առաջարկեցի, որ նախագահություն ընտրեն, որպեսզի համագումարը ղեկավարի: Սրանք բոլորն օրենքի խախտումներ են»,- ասաց Լ. Միրզոյանը:

Միության անդամը նշեց նաև, որ եթե որևէ տեղ օրենք է խախտվում, լրատվամիջոցներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում, բայց նույն լրատվամիջոցներն օրենքի խախտմամբ  համագումար անցկացնում:

«Այսօր լրագրողներն ինչ պետք է մեկնաբանեն. տեղի ունեցավ համագումար բարձր մակարդակով և այսինչ-այսինչյանին ընտրեցին միության նախագա՞հ: Ես թեկնածուների մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց ինչու են նման ձևով վարվում: Ինձ բազմաթիվ մարդիկ են զանգահարում ու հարցնում՝ համագումա՞ր է, ասում եմ՝ հա:

Ասում են՝ բա ինչու մեզ էլ չեն հրավիրել: Փաստորեն յոլա տանելու տարբերակով են առաջ շարժվում՝ պլյուս դնեն, թե համագումար են արել: Սա համագումար չէ: Ես, այսքանը տեսնելով, էլ անելիք չունեմ: Ես դիրորոշում ունեցող մարդ եմ և դուրս եմ գալիս դահլիճից»,- ասաց Լ. Միրզոյանը:

Մինչև քվեարկությունը Ժուռնալիսների միության այլ անդամներ ևս լքեցին դահլիճը, սակայն համագումարի ընթացքը դրանից չխախտվեց: Ներկաները ձայների 57 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ միության նախագահ ընտրեցին Սաթիկ Սեյրանյանին:

Ավելացնենք նաև, որ համագումարի կեսից դահլիճ եկան նաև ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Աղվան Վարդանյանը:

 

Արմինե Գրիգորյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns