Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ ԵԿՄ 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակի առթիվ
SOCIETYԵրկրապահ կամավորականների միության 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է շնորհել բրիգադի և ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության անդամներին, ինչպես նաև «Պատանի երկրապահ» ակումբի ղեկավարներին: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի ավագանու անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը:
ԵԿՄ 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադը կազմավորման օրվանից եղել է Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում, աչքի է ընկել բարձր մարտունակությամբ և տոկունությամբ: Բրիգադի մարտիկները, ցուցաբերելով անսահման խիզախություն և հայրենասիրություն, ազատագրել են Արցախի ավելի քան 50 բնակավայրեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



