Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սպառողն ավելի զգոն է, նրան մոլորեցնելը «չի անցնում»

SOCIETY

«Փաստ» օրաթերթն անդրադառնում է Ամանորի զեղչային քաղաքականության դրական առաջընթացին

 

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում գործող առևտրի կենտրոններում, տարբեր խանութներում Ամանորին ընդառաջ հայտարարվում են զեղչերի մասին: Շատ հաճախ զեղչերը չեն համապատասխանում իրականությանը, կամ սպառողն իրեն ուղղակի խափված է զգում: Մոտենում է, օրինակ, 50%–ով զեղչված հագուստներին ու պարզում, որ իրականում զեղչը տարածվում է միայն մի քանի ապրանքների վրա: Երբեմն էլ 50%–ի կողքին մանր տառերով նշված է լինում «սկսած» բառը, բայց սա, իհարկե, լավագույն դեպքում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշված դեպքերը սպառողին մոլորեցնելու փորձ է համարում: ՀԿ նախագահի խոսքով, մեր երկրում զեղչային համակարգը տարիներ շարունակ ձևական բնույթ է կրել:

«Գրեթե բոլոր խանութներում «մեծ» զեղչերի մասին հայտարարություններ էին տարածում, բայց հետո բացահայտվում էր, որ այդ ապրանքները մի քանի օր առաջ առանց ակցիայի նույն գնին են եղել: Այսինքն՝ ապրանքի գինը արհեստականորեն բարձրացրել են, հետո նորից իջեցրել նախկին արժեքին ու ցույց տվել, թե իբր զեղչ են արել: Սպառողը այդպիսի հայտարարությունների զոհն էր դառնում: Սկսում էր մեկի տեղը մի քանի ապրանք գնել, ուրախանալ, որ զեղչով ապրանք է գնել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

ՀԿ նախագահը նկատում է՝ զեղչը պետք է ճշգրիտ և ստույգ լինի սպառողի համար:

«Նրան պետք է հստակ հասանելի լինի, թե որ ապրանքի համար որքան զեղչ է սահմանված: Միաժամանակ պետք է ասեմ, որ որոշ խանութներ քննադատություններից հետո սկսեցին հայտարարություններում ավելացնել «զեղչը միայն նշված ապրանքատեսականու համար է» արտահայտությունը: Երբ զեղչային քաղաքականության այսօրվա իրավիճակը համեմատում ենք նախորդ տարիների հետ, տեսնում ենք, որ այսօր տնտեսվարողն այն ավելի քաղաքակիրթ ձևով է իրականացնում: Նրանք էլ են հասկացել, որ սպառողին մոլորեցնելը և խափելն այլևս «չի անցնում»: Ի դեպ՝ այդ առումով սպառողն էլ ավելի կրթված և զգոն է դարձել: Բայց հինգ կամ տասը տարի առաջ այլ իրավիճակ էր: Սպառողը մտնում էր խանութ, վերցնում իր հավանած ապրանքը, սնունդը և դուրս գալիս: Հիմա մեծամասնությունն ուսումնասիրում է մակնշումը, որակը և նոր է գնում»,–ասաց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ սննդամթերքի ոլորտում ևս որոշակի զեղչային քաղաքականություն է գործում:

«Իհարկե, կան դեպքեր, երբ իրականում զեղչ է արվել, բայց այստեղ հիմնականում մի բացասական երևույթի ենք բախվում: Շատ հաճախ տնտեսվարողը սպառողին մոլորեցնելու, ինչ–որ ձևով նրան գրավելու նպատակ է հետապնդում: Այստեղ ևս ապրանքների վրա գինը արհեստականորեն բարձրացնում են, հետո իջեցնում իր սովորական գնին ու այդ «փոփոխությունը» որպես զեղչ են ներկայացնում: Այլ հարց է, որ սպառողը ծանոթ է լինում տվյալ խանութում վաճառվող ապրանքի իրական գնին, իսկ անտեղյակ լինելու դեպքում դժվար է նման խնդիրները բացահայտել կամ ծուղակը չընկնել»,–ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ակցիայով վաճառվող սնունդը որակային առումով կարո՞ղ է կասկած հարուցել, ՀԿ նախագահը պատասխանեց.

«Կան սուպերմարկետներ, որոնք ապրանքի օգտագործման ժամկետը մոտենալուն պես, գներն իջեցնում են: Այս քաղաքականությունը կա և դա ողջունելի է: Սա, իհարկե, այն դեպքում, եթե ապրանքների պիտանելիության մակնշումները կեղծված չեն:

Ես ինքս մեծ ուշադրություն եմ դարձնում այդ ակցիաներին: Մանրակրկիտ ուսումնասիրում եմ մակնշումները, որ հանկարծ կեղծված չլինեն: Վերջին ժամանակահատվածում կեղծիքներ չեմ գրանցել»,–ընդգծեց Կ. Վերջինիս կարծիքով, թեև նշված ոլորտում խնդիրներ կան, այնուամենայնիվ, տարիների ընթացքում դրանք ըստ էության կլուծվեն.

«Զեղչային քաղաքականության մեջ դրական առաջընթաց կա, ինչը ողջունելի է: Հուսանք, որ առաջիկա տարիների ընթացքում մեզ մոտ առևտուրն ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացվի և սպառողը արդեն ավելի քիչ խնդիրներ կունենա»:

Կարեն Չիլինգարյանը շեշտեց, որ քաղաքացիների բողոքներն այդ առումով ևս նվազել են. «Նախորդ տարիներին սպառողները պարբերաբար զանգահարում էին մեր կազմակերպություն ու բողոքում: Բայց հիմա, արդեն մեկ տարվա կտրվածքով կարող եմ ասել, որ զեղչային քաղաքականության վերաբերյալ բողոքներ չենք ստացել»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League