Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել Վորոնինի մրցաշարի թիմային պայքարում
SPORTՄոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր:
Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր): Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):
Վորոնինի անվան 24–րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



