Աշխարհի միգրացիոն քարտեզը տագնապեցնող է
INTERNATIONAL NEWSԱշխարհում շուրջ 258 մլն մարդ միգրանտի կարգավիճակ ունի՝ հայտարարվում է ՄԱԿ–ի տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի հաշվետվության մեջ: Ընդ որում, 2000–ից այս կողմ նրանց թիվն ավելացել է 49%–ով: Առավել մեծ թվով միգրանտներ՝ 48,9 մլն մարդ, կամ` բոլոր միգրանտների 19%–ը, բնակություն է հաստատել ԱՄՆ–ում:
Իսկ ահա Սաուդյան Արաբիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում ապրող միգրանտների թիվը հասնում է 12–ական միլիոնի: Եվս 9 միլիոն մարդ հաստատվել է Մեծ Բրիտանիայում՝ հաղորդում է Ինտերֆաքսը, հիշեցնելով, որ այդ խնդիրները կարգավորելու համար ԱՄՆ–ը հրաժարվել է միանալ միջազգային հանրությանը՝ էականորեն կրճատելով երկիր մուտք գործող անձանց թվաքանակը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



