Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ դատախազությունը արձագանքել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավարի բաց նամակին

SOCIETY

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն օրեր առաջ 
հանդես էր եկել բաց նամակով՝ ուղղված նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր 
Դավթյանին: Դրանում ներկայացված տվյալների և հանգամանքների կապակցությամբ 
տեղեկացնում եմ հետևյալի մասին:

Գարիկ Սարգսյանի կողմից ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ստացվել է երեք 
հաղորդում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ոստիկանություն՝ դրանցում 
ներկայացվող տվյալներն ստուգելու նպատակով: Նախապատրաստվել են նյութեր, որի 
ընթացքում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգվել են ներկայացված կոնկրետ 
հանգամանքները և տրվել են անհրաժեշտ իրավական գնահատականներ: 
Հաղորդումներից մեկի հիման վրա քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր են 
ձեռք բերվել, ներկայումս ընթանում է նախաքննություն, կատարվել են քննչական 
և դատավարական ծավալուն գործողություններ, նշանակվել են դատահաշվապահական և 
դատաձեռագրաբանական փորձաքննություններ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

Մյուս երկուսի դեպքում հանցակազմի բացակայության հիմքով կայացվել են 
քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներ: Համայնքի ղեկավարն օգտվել է 
վերոնշյալ որոշումները բողոքարկելու իր իրավունքից, նրա բողոքները 
ներկայումս դատաքննության փուլում են, և դատարանը, ի վերջո, կտա այն հարցի 
պատասխանը, թե որքանո՞վ էին այդ որոշումները հիմնավորված:

Դրանցից մեկը վերաբերել է համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում 
(աճուրդով հողամասեր վաճառելու որոշումների վերաբերյալ) առկա ավագանու 
անդամների ստորագրությունների, Գ. Սարգսյանի համոզմաբ, կեղծված լինելուն: 
Դրանց կապակցությամբ է համայնքապետը նշում, թե «ՀՀ ոստիկանությունը և ՀՀ 
դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով» 
և «չապացուցված փաստերի հիման վրա» եզրահանգել, որ դրանք չունեն հանրային 
վտանգավորություն»:

Նշված «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները: 
Իրենց բացատրություններում նրանք բոլորն էլ նշել են, որ մասնակցել են 
նիստերին: Արձանագրություններն ավելի ուշ են կազմվել, իրենց հրավիրել են 
ստորագրելու, սակայն զբաղված լինելու պատճառով իրենք խնդրել են 
գործընկերներին ստորագրել արձանագրությունները, քանի որ համաձայն են եղել 
դրանց:

Անգամ սկսնակ իրավաբանները գիտեն ձևավորված այն քրեաիրավական պրակտիկայի 
մասին, որ երբ անձի խնդրանքով, նրա իմացությամբ մեկ ուրիշը փաստաթուղթ է 
ստորագրում, կիրառվում է քր. օր. 18-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի 
hանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը 
թեև ձևականորեն պարունակում է հանցավոր արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ 
կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, 
ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական 
վնաս չի պատճառել: Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը 
մերժվել է հենց այդ հիմքով: Անհասկանալի է, թե այս պայմաններում ի՞նչ է 
նկատի առնվում բաց նամակում նշելու համար, թե այդ փաստերը որևէ կերպ 
ապացուցված չեն եղել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 2004-2016թթ. նիստերի 
արձանագրություններն առհասարակ առկա չեն նյութերում, ապա տրամաբանական հարց 
է առաջանում՝ եթե արձանագրություններ չեն պահանջվել և չեն ուսումնասիրվել, 
ապա ինչի՞ հիման վրա են կազմակերպվել բացատրություններ վերցնելու 
գործողությունները: Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են 
համապատասխան արձանագրությունները:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով քննություն չտարվելու մասին 
պնդման հետ կապված՝ պետք է հիշեցնել, որ բոլոր խախտումները չէ, որ քրեական 
բնույթ ունեն, այսինքն տարբեր օրենքների պահանջների ոչ բոլոր խախտումներն 
են համարվում հանցագործություն: Դրանք կարող են դրսևորվել վարչական, 
քաղաքացիական, կարգապահական իրավախախտումների ձևով, որոնք չեն կարող 
ստուգվել քրեական վարույթի շրջանակներում:

Իրողությունները միտումնավոր միակողմանի ներկայացնելու, մինչդատական 
վարույթի ցանկացած փուլում քրեական հետապնդման մարմինների իրականացված 
գործողությունների իրավաչափությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն 
ու առավել ևս օբյեկտիվությունը բացառապես առերևույթ հանցագործությունների 
մասին ենթադրությունների, լավագույն դեպքում անձնական համոզմունքների 
պրիզմայով գնահատելը վտանգավոր է, որովհետև այդ կերպ հանրությունը 
ենթարկվում է մանիպուլյացիայի և անհիմն կերպով խաթարվում է վստահությունը 
իրավապահ մարմինների նկատմամբ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League