Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Թրամփի հայտարարությունը կոնֆլիկտի նոր օջախ ստեղծելու նպատակ ուներ

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Երուսաղեմը պաշտոնապես հայտարարել Իսրայելի մայրաքաղաք: Այս հայտարարությունն, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ անօրինական է: Սրան հետևել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը: Սրան էլ հաջորդել է Թուրքիայի կոչը՝ Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն բացելու մասին:

Իր հերթին Էրդողանն ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն այսպես է մեկնաբանել՝ ասելով, թե այդ քայլը պաղեստինյան ժողովրդին պատժելու փորձ է, որը տասնամյակներ շարունակ հակադրվում է Իսրայելի օկուպացման քաղաքականությանը:

«Իսրայելը պետություն է, որը ահաբեկչական քաղաքականություն է վարում: Ահաբեկչության դեմ ակտիվ պայքարի ժամանակահատվածում Թրամփի այս որոշումը ձեռնտու էր մոլեռանդներին»,– ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu–ն:

Այս փոխադարձ հայտարարություններն էլ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակում հայտնված տարածաշրջանի շուրջ ընթացող զարգացումները:

Պատերազմ, հակասություններ և ահա գերտերությունների ղեկավարները կարծես թե կրակին յուղ են լցնում: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նույնպես հաստատեց, որ այս ամենը սրում է վիճակը, բայց ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը հենց այդ նպատակն էլ ունեցել է՝ ցանկանալով արաբական աշխարհում կոնֆլիկտ ստեղծել:

«Տեսե՛ք, Ռուսաստանը Սիրիայում հաջողություն ունեցավ: ԱՄՆ–ն այս մեկ հրամանով ստեղծում է էսկալացիայի (ռազմական գործողությունների ուժեղացում՝ բորբոքում,– հեղ.) նոր օջախ: Սա աշխարհաքաղաքական գործընթաց է:

Ինձ թվում է՝ արաբական աշխարհի պոտենցիալն այնքան չէ, որ կարողանան Իսրայելին, իսրայելաամերիկյան տանդեմին դիմակայել: Մի քիչ կփնթփնթան, մի քիչ ինչ–որ տեռոր կսարքեն, բայց նրանք չունեն այն պոտենցիալը՝ այդ որոշմանը դեմ կանգնելու համար: Իսկ թե ինչու է արել, կրկնում եմ, դա ևս մեկ էսկալացիոն օջախ ստեղծելու՝ իրավիճակը սրելու համար է»,– ասաց նա:

Իրավիճակի սրումից ի՞նչ շահ կունենա ԱՄՆ–ն հարցին, Սուքիասյանը պատասխանեց, որ այնտեղ աշխարհաքաղաքական գործընթաց է. Ռուսաստանը մի տեղ հաջողություն ունեցավ, ԱՄՆ–ն մեկ այլ տեղ պրոբլեմ է սարքում, որտեղ չգիտենք, թե Ռուսաստանի վարքագիծն ինչպիսին կլինի, Ռուսաստանը հավանաբար կա՛մ կարձագանքի, կա՛մ չի արձագանքի:

«Իսրայելը մեկ սկզբունք ունի: Իսրայելի պաշտպանության նախարարներից Իդետ Օնոն ժամանակին ասել է. «Որպեսզի Իսրայելը լինի կայուն, Իսրայելի հարևանների մոտ պիտի լինի անկայունություն»: Հիմա ԱՄՆ–ն այդպես է, չի թողնում, որ արաբական աշխարհում կենտրոն–պետություն առաջանա:

Մի ժամանակ Իրաքն էր, որտեղ Սադամ Հուսեյնը պետությունն ուժեղացրել էր, փող էր դնում, համալսարաններ կառուցում, ջնջեցին Իրաքը: Սիրիան փորձեց՝ նրան էլ ջնջեցին: Իհարկե Սիրիան փրկվել է ամեն դեպքում, բայց այլևս այդ պոտենցիալը չունի արաբական աշխարհում դերակատարություն ունենալու համար: Հիմա նորից այդպիսի օջախներ են ստեղծում՝ անկայունություն տարածելով»,– ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանի պատասխանից, ինչից հետո պարզ կլինի, կոնֆլիկտն ավելի շատ էսկալացիայի կգնա, կմնա այս վիճակում, թե կմարի:

 

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards