Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Բացահայտում. նոր Սահմանադրությամբ մենք կարող ենք ունենալ կուսակցության ղեկավար, որը կարող է ցմահ ղեկավարել երկիրը

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Թեև որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով ՀՀ նախագահի՝ մարզպետների հետ հանդիպումը լոկ նախընտրական բնույթ էր կրում, քանի որ 2018–ին ԱԺ–ն նախագահ և վարչապետ պետք է ընտրի, սակայն քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով այդ հանդիպումն ամենևին էլ նախընտրական չէր, բայց այն այդպես էլ չմեկնաբանվեց, քանի որ շատերը դրան լուրջ չվերաբերվեցին:

«Սերժ Սարգսյանի ելույթը շատերի կողմից լուրջ չընդունվեց և չմեկնաբանվեց, քանի որ մեր երկրում ամենակոռումպացվածներն ու կաշառակերները համայնքապետերն ու մարզպետերը չեն: Ու չնայած այդ կառույցներում էլ կա կաշառակերություն, բայց դա գերատեսչությունների հետ համեմատելու չէ: Տեսեք ինչ վիճակ է, օրինակ, բանակում: Բայց այդ ելույթի մեջ մի վտանգավոր բան կար:

Փաստորեն երկրի նախագահը պարզ ասաց, որ այդ մարդիկ հանցագործություն են կատարել: Ի դեպ հանցագործության մասին իմանալ՝ չհայտնելու դեպքում քրեական հոդված կա նախատեսված: Եվ մի կողմից հարցն իմանալ՝ չհայտնելու մեջ է, մյուս կողմից էլ երկրի նախագահի սահմանադրական պարտականությունն է հետևել, որ նման բաներ չլինեն: Նախագահի ելույթից տպավորությունն այնպիսին է, որ դա ոչ թե նախագահի, այլ՝ արևելյան որևէ երկրի ղեկավարի ելույթ էր, ով հավաքել էր բոլորին, որ ասեր, որ իրենց լավ չեն պահել»,– ասաց քաղաքագետը:

Խոսելով նախագահի հնչեցրած՝ մի քանի տարի հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը 10 հազար դոլարի հասցնելու մասին, նա ասաց, որ միգուցե Ս. Սարգսյանը նկատի ունի բնակչության թվի նվազումը, քանի որ եթե արտագաղթի հետևանքով մարդկանց թիվը նվազի, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշը կաճի:

«Ուր են այն խոստումները, որոնք նախագահը այս տարիներին հնչեցրել է: Առնվազն 10 լուրջ խոստում ժողովրդին նախագահը տվել է, բայց ոչինչ էլ չի արվել: Այնպես որ, սա նրա նմանատիպ հայտարարություններից է: Դրանք խոսքեր են, որոնք ընդամենը ասվում են, քանի որ լավ են նայվում: Այդքան բան:

Ի դեպ, դա շատ տիպիկ կոմունիստական ղեկավարման ձև է, բայց խնդիրն այն է, որ նորմալ երկրում եթե նախագահի խոստումը չի իրագործվում, ապա հրաժարական են տալիս: Ի տարբերություն նորմալ երկրների, մեզ մոտ որևէ մեկը հրաժարական չի տվել ժողովրդին տված իր խոստումը չկատարելու համար: Եվ ստացվում է, որ նախագահը ձեռ է առնում ժողովրդին»,– ասաց Ա. Պապյանը:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը, թե՝ այլևս փակվում են իրենից ներում հայցելու«դռները», քաղաքագետի կարծիքով դա հակասահմանադրական հայտարարություն էր:

«Նախագահի պաշտոնը գործադիր մարմնին է պատկանում և ստացվում է, որ այնուամենայնիվ, ինչ–որ բաներ եղել են, և գործադիր իշխանությունը, ոտնահարելով Սահմանադրությունը, գործը փակել է տվել: Սա կրկին հայտարարություն է քրեական հանցագործության մասին: Նման դեպքերում նորմալ երկրներում լինում է տվյալ կուսակցության և անձի մայրամուտը, իսկ մեզ մոտ, ոչինչ էլ չի լինում: Եվ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է: Ի դեպ, նոր Սահմանադրությամբ մենք կարող ենք ունենալ ղեկավար, ով ոչ մի պաշտոն չի զբաղեցնի, բայց կղեկավարի երկիրը»,– ասաց Ա. Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ նոր Սահմանադրությամբ երկրի ղեկավարումը փաստացի ստանձնում է այն կուսակցության ղեկավարը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում:

«Նոր Սահմանադրությամբ երկիրը փաստացի ղեկավարում է ոչ թե նախագահը, այլ՝ կուսակցապետը: Հետևաբար կարող ենք ունենալ մի անձ, որը որևէ պետական պաշտոն չզբաղեցնի, բայց փաստացի ղեկավարի երկիրը: Օրինակ՝ Սատալինն իր բացարձակ կառավարման 29 տարվա ընթացքում ընդամենը 4 տարի է պետական պաշտոն ունեցել՝ 1941–ից 1945 թվականներին:

Մնացած ժամանակ նա եղել է Կենտկոմի գլխավոր քարտուղար: Եվ երբ 30–ական թվականներին մարշալների և նախարարների էր գնդակահարել տալիս, այդ ժամանակ նա որևէ պետական պաշտոն չուներ: Ինքն ընդամենը կուսակցության գլխավոր քարտուղար էր: Եվ փաստորեն Սահմանադրության վերջին փոփոխությունը հենց դրա համար է արվել, քանի որ նախորդ Սահմանադրությամբ երկրի նախագահը կարող էր 2 անգամ ընտրվել, իսկ այս մոդելի համաձայն մենք կարող ենք ունենալ կուսակցության ղեկավար, որը հավերժորեն և ցմահ կարող է ղեկավարել երկիրը, ձեռքի հետ մի քանի տարին մեկ փոխելով երկրի վարչապետին»,– ասաց Ա. Պապյանը:

Մեկ «հայտնություն» ևս: Քաղաքագետի ներկայացմամբ նոր Սահմանադրությամբ մենք նաև կունենանք գործադիր և օրենսդիր մարմինների միաձուլում, իսկ տարանջատման մեխանիզմները կլղոզվեն: Պապյանի դիտարկմամբ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը դարձան ՀՀԿ անդամներ և անմիջապես նշանակվեցին կուսակցության փոխնախագահներ, ինչը խոսում է այն մասին, որ կուսակցությունն էլ կուսակցություն չի:

«Որովհետև նորմալ կուսակցության դեպքում հնարավոր չէ մեկ օրում կուսակցությանն անդամակցել և միանգամից փոխնախագահ դառնալ: Կուսակցական այդ պաշտոնում ընտրվում են տարիների աշխատանքից հետո: Իսկ այս դեպքը ցույց է տալիս, որ ՀՀԿ–ում էլ դեմոկրատիա գոյություն չունի: Եվ այն, որ փորձում են ներկայացնել, թե նոր Սահմանադրությունը թույլ է տալիս երկրում խորհրդարանական կառավարում իրականացնել, ապա դա նույնպես կասկածի տակ է, քանի որ իշխող կուսակցության ներսում անգամ չկա ընտրություն: Եվ այս պարագայում երկրում ի՞նչ դեմոկրատիայի մասին կարող է խոսք լինել»,– ասաց քաղաքագետը:

 

Արմինե Գրիգորյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference